Ադրբեջանի ևս երկու քաղաքացի է զոհվել Սիրիայում: Այս մասին հաղորդում են գրոհայիններին մոտ կանգնած աղբյուրները: Նրանցին մեկը՝ ծնունդով Ադրբեջանի Գուսարի շրջանից Սեյֆուլլահ Լեզգի մականունով գրոհայինը սպանվել է երեկ, իսկ 18 ամյա Նիջաթը սպանվել է մի քանի օր առաջ կառավարական ուժերի հետ բախման արդյունքում: Սեյֆուլլահ Լեզգիի իրական անունը հայտնի չէ, միայն նշվում է, որ նա մի քանի անգամ վիրավորվել է: Ինչ վերաբերվում է Նիջաթին, ապա վերջինս անցյալ տարի ընդունվել է Հյուսիսային Կիպրոսի «Doğu Akdeniz Universitesi» համալսարանը: Ինչպես հայտնում են Հյուսիսային Կիպրոսում սովորող ադրբեջանցի ուսանողները, Նիցաթը լավ է սովորել, սակայն երկրորդ կիսամյակից սկսել է մորուք պահել և միացել է վահաբականներին: Այնուհետև կորել է, և նրա մասին իմացել են միայն Սիրիայում սպանվելուց հետո: 
2014թ. հունվարին Սիրիայում սպանված ադրբեջանցիների թիվն արդեն անցնում է տասից: Փաստորեն իրոք ադրբեջանցիների հոսքը Սիրիա չի դադարում, ավելին՝ աճում է, քանի որ սպանված ադրբեջանցիների վերաբերյալ նյութեր գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել