1  Ընկերասիրությունը

Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են ամերիկացիներին, նկատած կլինեն, թե որքան ընկերական են նրանք: Երբ հայտնվում ես Ամերիկայում, քո հանդիպած բոլոր մարդիկ սկսում են սրտանց հետաքրքրվել, թե ինչ ես մտածում նրանց երկրի մասին, ու դրա հետ մեկտեղ, նաև իրենք են սիրում պատմել, խոսել ու շփվել:
Մինչ Բրիտանիայում «Ինչպե՞ս ես» հարցին կարող են սովորական կարճ պատասխան տալ «Լավ եմ», «Հրաշալի» կամ նման մի բան, ամերիկացիները մի ակնթարթում կարող են միանգամից պատմել իրենց 
ամբողջ
 կյանքը:

 2  Նրանք բաց են փորձարկումների ու նորարարությունների առջև

Ամերիկացիները միշտ նոր մտքեր են ուսումնասիրում ու հետազոտում, փնտրում ինչ-որ բան անելու նոր ճանապարհներ: Շատ ժամանակ խենթ ու ոչ լուրջ բան է ստացվում այդ ամենից, սակայն ամեն ինչ հենց այդ ամենն անելու հաճույքի մեջ է:
Կրթված ամերիկացիները կարող են ձեզ փոշիացնել: Այո, ճիշտ է, որ կրթություն չստացած ամերիկացիներ շատ կան երկրում, սակայն եթե հանդիպեք կրթություն ստացած ամերիկացու՝ ավելի լավ է պատրաստ լինեք, առավել ևս, որ նրանք սիրում են նոր փորձարկումներ անել: Հավատացեք, որ նրանք նույնիսկ ձեզ ծանոթ թեմաները կարող են նոր կերպ ներկայացնել, որը դուք երբեք միգուցե նախկինում մտածած չլինեիք:

 3  Նրանք երազողներ են

Ամերիկացիները (դեռևս) հանդգնում են երազել: Նրանք ասում են՝ եթե ընկել ես, վեր կաց ու շարունակիր քայլել: Նրանք երբեք չեն խարանում մեկին ձախողման համար, ու նրանց համար մշտապես շատ ավելի կարևոր է փորձառությունը, որից կարելի է միշտ սովորել: Կան երկրներ կամ մշակույթներ, որտեղ ձախողվելու տարբերակ ուղղակի չկա, այնպես որ ԱՄՆ-ում կարելի է հանգիստ շնչել, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում:

 4  Նրանք սրտանց ուրախանում են ուրիշների բարօրության համար

Եթե երբևէ այնպես պատահի, որ հայտնվեք ԱՄՆ-ում, ապա ամենուր կլսեք՝ «Լավ օր եմ մաղթում քեզ», ու նրանց ասելու տոնից կզգաք, որ նրանք նկատի ունեն հենց այն, ինչ ասում են:

 5  Հրաշալի երաժշտություն

Ջազը, բլուզը աշխարհին տվել է հենց Ամերիկան ու հենց այս երաժշտությունից էլ, այնուհետև, ծնվել են ռոքը, ռոքենռոլը և փոփ ժանրի երաժշտությունը:

 6  Սպասարկման ծառայությունները

Շատ երկրներում սպասարկման ծառայություններն ուղղակի անտանելի են: Ռեստորանում սպասարկումը
երբեմն կարող է այնպիսին լինել՝ ասես աշխատակիցները քեզ լավություն են անում, որ թույլ են տալիս վճարել պատվիրված սննդի համար: Այնինչ, ԱՄՆ-ի սպասարկման ծառայություններն իսկապես որակյալ են ու հաճելի հաճախորդերի համար:

 7  Փոփոխվելու կարողությունն ու պատրաստակամությունը

Ո՞վ կպատկերացներ, որ մի երկրում, որտեղ ընդամենը մեկ սերունդ առաջ սպանեցին Մարտին Լյութեր 
Քինգին, այսօր սևամորթ 
նախագահ կընտրեն: 
Հրաշալի է այսպիսի մեծ մշակութային բազմազանություն տեսնել մեկ ազգային ինքնության տակ:

 8  Աշխատանքային էթիկան ու հավասարությունը

Շատերի մոտ կարող է թյուր կարծիքը լինել այն մասին, թե իբր ամերիկացիները ծույլ են ու թեթև աշխատանք են կատարում, սակայն պետք է նշել, որ նրանք իրականում կարող են աշխատել ուժասպառ լինելու աստիճան ու երբեք դրա համար չբողոքել:

ԱՄՆ-ում հրաշալի է նաև այն, որ սոցիալական առումով ոչ ոք ավելի բարձր կամ ցածր չէ մյուսից: Այո, ինչ-որ մեկը կարող է իրեն բարձր համարել մյուսից, սակայն երբ բանը հասնի նրան, որ անհրաժեշտ լինի ասել, ոչ ոք չի տատանվի հիմար անվանել ինչ-որ մեկին, նույնիսկ եթե այդ մարդը Սպիլբերգն է, Քլինթոնը կամ էլ Բիլ Գեյցը: Բացի այդ, երբևէ  չեք տեսնի, որ ինչ-որ մեկը պաշտոնի կամ դիրքի շնորհիվ խուսափի օրենքի առաջ պատասխանատվությունից:

 9  Նրանք միշտ ուրախ են

Ամերիկացիներն իսկապես աշխույժ են, հավատարիմ, ընկերասեր, վստահելի, արդյունավետ, ներող, շփվող, ու եթե նրանց հետ երեկույթի գնաք՝ վստահաբար համոզված եղեք, որ երբեք դժգոհ ու դժբախտ դեմքեր ոչ մի տեղ չեք տեսնի, կամ էլ ինչ-որ մեկին, ով կկանգնի մի անկյունում ու ոչ ոքի հետ չշփվի:


 10  Ձգտում

Ամերիկացիները մշտապես ձգտում են առաջ շարժվել, նոր ձեռքբերումներ ունենալ ու միշտ ոգեշնչված քայլում են դեպի իրենց նպատակները: Երբեմն նրանց ուղղակի նախանձել կարելի է այս յուրահատկության համար:

 11  Անհատական ազատությունը

Ամերիկայում անձնական ազատությունը բավականին մեծ է ու շատ է կարևորվում: Մարդիկ ազատ են ապրելու այնպես ,ինչպես կցանկանան ու հարգում են ամեն մարդու անձնական ազատությունը:

 12  Ինքն իրեն օգնությունն ու պրագմատիզմը

Ամերիկացիները չափազանց պրագմատիկ են: Եթե դուք հարց ունեք, թե ինչպես կարելի է անել այս կամ այն բանը, ապա համոզված եղեք, որ Ամերիկայում ուղղակի հնարավոր չէ այդ մասին գրախանութներում խորհուրդների որևէ գիրք, տպագիր աղբյուր չգտնեք կամ պարզապես էլեկտրոնային տարբերակով՝ համացանցում:

 13  Լավատեսություն

Ամերիկացիները ամեն հարցում միշտ լավատես են ու իրենց դինամիկ ու ստեղծարար լավատեսությամբ մշտապես առաջ են շարժվում:

 14  Նրանք իսկապես ցանկանում են, որ ուրիշները հաջողության հասնեն

Երբ ինչ-որ մեկը ցանկանում է հաջողակ լինել, աշխատել ու հասնել դրան ամերիկացիները ողջունում են դա, ու նրանց վերաբերմունքը` «Հրաշալի է, հուսով եմ՝ կհասնես նպատակներիդ» է, այնինչ շատ այլ մշակույթներում մարդկանց վերաբերմունքը շատ ավելի տարբեր է. «Կարծո՞ւմ ես՝ դու ավելի լա՞վն ես, քան ես: Քեզ ո՞ւմ տեղն ես դրել»:

 15  Նրանք սխալվել են անցյալում, սակայն այսօր ավելի լայնախոհ են

Ամերիկացիները միշտ լայնախոհ են, բաց ամեն տեսակ փոփոխությունների առջև: Մի՞գուցե դրա պատճառը քաղաքացիական իրավունքների շարժումն էր ու բնակչության բազմազանությունը, ինչևէ, ԱՄՆ-ում բաց մտածելակերպ ունեն ու այստեղ խտրականությունների չեք հանդիպի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել