Այսօր Հայաստանում կա մոտովրապես 73 կուսակցություն որոնցում բնականաբար ընդգրգկված են տասնյակ հազարավոր կուսակցականներ: Նրանց գերակշիռ մասը կուսակցական է դարձել զուտ անձնական շահադիտական առումով և հենց այստեղից է սկսվում հայրենիքի կործանումը: Շատերին կարող է թվալ թե ես չափազանցնում են, սակայն ցավոք սրտի դա այդպես է: Ցավոք սրտի նրանց ազգասիրությունը չի դարձրել կուսակցական, ցավոք սրտի նրանք հայրենիքին այս կերպ օգուտ տալու միտումով չեն հայտնվել այս կամ այն քաղաքական ուժի դրոշի տակ`մեկին աշխատանք չունենալու հանգամանքն է բերել, մյուսին ինքնահաստատման բարդույթները և այսպես շարունակ: Եվ երբ այս տիպի մարդկանց հարցնում ես`-եղբայր այդ ոնց եղավ որ հայտնվեցիր այս կամ այն կուսակցությունում նա որպես կանոն նկարագրում է զուտ տեխնիկական ճանապարհը`խոսքի օրինակ`հարևանս առաջարկեց, կամ մեր համայնքում գրասենյակ էին բացել ես էլ պարապ էի որոշեցի ներգրաված լինել այնտեղ: Շատ քչերն են, որ ասում են `-“ գիտեք ինչ կոնկրետ այս քաղաքական ուժը, որտեղ ես կուսակցության անդամ եմ ի սկզբանե գերեց ինձ իր ազգասիրական գաղափարներով, իր համարձակ ծրագրերով, իր առաջնորդների անաչառությամբ և ֆանատիկությամբ: 
Զուտ անձնական շահադիտական առումով քաղաքականությամբ զբաղվողները դրանք այն կատեգորիան են որոնցից հետո դառնում են կաշառակերներ, կոռուպացվածներ, կամ էլ եթե հակում չունեն հանցագործության, ապա երկրին օգուտ չտվող`զգուշությամբ տառապող, միշտ ինքնահաստատման մոլուցքով տառապող չինովնիկներ:
Մեզ այսօր պետք են այնպիսի կուսակցաններ որոնք պատրաստ են հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների “ թքած ունենալ’’ սեփական կարիերայի վրա, որոնք կոգևորվեն նորմալ գաղափարներ լսելուց, այլ ոչ թե ինքնագոհ “ հնդուհավի’’ նման կմերժեն, կամ կծաղրեն յուրաքանչյուր նորմալ գաղափար եթե դա իրենցից չի բխում.
Մի խոսքով մեզ նորմալ հասարակարգ կառուցելու համար պետք են ոչ միայն լավ չինովնիկներ, այլ նաև ազգասեր կուսակցականներ որոնք ժամանակի ընթացքում կդառնան հենց այն զսպաշապիկը որը թույլ չի տա որպեսզի որևէ չինովնիկ շեղվի իր պարտականություններից և բռնի չարաշահումների ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել