Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և համարում եմ, որ ավելի ճիշտ կլիներ հայտարարել, որ պետությանը պետք է վճարել 5 կամ 10 տոկոսի չափով լրացուցիչ հարկ: Ու շատ ուրախ եմ, որ բողոքում են նաև շնորհալի, միջին խավը ներկայացնող երիտասարդները, որոնք երկրի լուսավոր ապագայի երաշխիքն են: Սակայն, կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ պայքարի առաջին մասը մաժորային, իսկ էնդշպիլը` մինորային ընթացք պետք է ստանա: Պատճառը` դարն ապրած կուսակցական գործիչների «ազգանվեր» քաղաքականությունն է: Անպոչ գդալների նման իրադարձությունների կիզակետում հայտնվելով և պայքարը քաղաքականացվելով` վարկանիշային «հսկաները» դրանք վերածում են ընդամենը ներքաղաքական գզվրտոցի: Հենց նմանների համար է ասված` «խիղճը խոսում է յուրաքանչյուրի մեջ, բայց ոչ բոլորի հետ է լեզու գտնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել