Էն, որ տրանսերի դեմ պայքարող կազմակերպությունը հենց սկզբից էլ անլուրջ էր թվում, էդ պարզ էր, բայց իրանց էս վերջին հայտարարությունը ցրեց բոլոր կարծիքները ու փաստեց, որ իրենք էլ հաստատուն քայլերով գնում են՝ իրենց տեղը գտնելու անի զախարյանների կողքին: Հենց սկզբից էլ պարզ էր, համենայն դեպս ինձ համար, որ էս մարդիկ զբաղվում էին «ոչնչից աղմուկ բարձրացնելու» հին ու բարի գործունեությամբ, ու պատասխանատու պահերին «ցեց էին» գցում հասարակության մեջ՝ շեղելով ուշադրությունը կարևոր թեմաներից...
Ու այսօր, երբ մարդիկ դժգոհում են թանկացումներից, երբ հասարակության մեջ գնալով աճում է դժգոհությունը, էլ չեմ ասում, որ վաղը՝ հունվարի 18-ին, նախատեսվում է երթ՝ ընդդեմ կենսաթոշակային նոր նախաձեռնության, էս մտքի գիգանտները մարտադաշտ են իջեցնում դեզինֆորմացիա առ այն, որ Հայաստանում հայտնվել են մի խումբ չարագործներ, ովքեր «մարդաշատ վայրերում» ասեղի ծակոցով ՁԻԱՀ են տարածում...
Եկե՛ք մի պահ մտածենք, թե ինչ ասել է մարդաշատ վայրեր. էդ տոնավաճառներն են, բացօթյա համերգներն ու ... բողոքի ակցիաները... Տոնավաճառները վաղուց դատարկ են, քանի որ էս թանկացումներից հետո մարդկանց գրպանում փող չկա, մոտ ապագայում բացօթյա համերգ չի նախատեսվում, քանի որ Արմենչիկից խաբար չկա, մնում ա բողոքի ակցիան... Հետևաբար, ես հակված եմ ընդունել, որ սա քայլ էր՝ մարդկանց վախեցնելու և ետ պահելու վաղվա և հետայսու ցանկացած բողոքի ակցիաներից...

Եվ եթե Սևան Աղաջանյանն ու իր թիմակիցները չեն բերի որևէ ապացույց, որ կփաստի իրենց տարածած հայտարարությունը, ապա ես կհայտարարեմ, որ իրենք ոչնչով չեն տարբերվում Կոմայգու կանգնողներից ու սարսափ և պղծություն են տարածում մեր հասարակության մեջ...

Հ.Գ. Հանդիպում ենք վաղը՝ ԴԵՄ ԵՄ ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին ակցիայի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել