Էս երկրում ինչ կարգի ապուշ տեղեկություն կարող են տարածել, ու ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս: Էսօր կարդում եմ, որ ինչ-որ մարդիկ ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց են ծակում: Մի կողմ թողնենք էն, որ էդ լուրը հաստատող որեւէ հավաստի աղբյուր չի նշվում: Իսկ նման լուրը ահաբեկության մասին ահազանգող լուր է: Հետեւաբար, իրավապահ մարմինները, այդ թվում եւ ԱԱԾ-ն, պետք է ստուգեն լուրի իսկությունը, եթե այն իրականությանը չի համապատասխանում, ուրեմն էդ լուրերը տարածողներին պետք է ՁԻԱՀ-ով վարակված ոզնու վրա նստեցնեն, որ մյուս անգամ մարդկանց խուճապի չմատնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել