Օրերս որոշեցի փորձարկել 3-րդ մասում վերջերս կառուցված Տարոն Մարգարյանի «գլուխգործոցներից» մեկը: Խոսքը բնակիչների կողմից բողոքի արժանացած և աղմուկ բարձրացրած վերնանցման մասին է: Սկզբում հանգիստ բարձրանում էի և նայում, թե բնակիչների պատուհանների վանդակաճաղերը որքանով են ապահով, սակայն հասնելով անցման մեջտեղի հատվածին, հասկացա, որ ես եմ արդեն ինձ անապահով զգում «Ապահով Հայաստանի» այդ հատվածում. անցումը գետնից բավականին բարձր է և կողքերից բաց, ինչը մեքենաների աղմուկի ներքո շատ մարդկանց մոտ կարող է վախի զգացողություն առաջացնել: Մի քիչ էլ առաջանալով՝ տեսա, որ այդտեղով, բավականին ցածր մակարդակի վրա անցնում են էլեկտրալարերը և ուղիս շարունակելու համար ստիպված էի կռանալ և հիշել ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ կատարվող կքանստումները: Սա իսկապես վերջն էր, այսպիսի «Ավելի լավ Երևան» ես դեռ չէի տեսել: Չգիտեի ծիծաղեի, թե ինչ անեի:)))))Այն, որ Տարոն Մարգարյանը հեռու է քաղաքապետ լինելուց և չունի քաղաքապետին հատուկ գաղափարներ և շատ հաճախ հասկանում ես, որ այս կամ այն նորարարությունը այլ քաղաքներից արված պատճենահանումներ են, դա բոլորս գիտենք: Բայց գոնե պատճենահանումից հետո մի թույլ տվեք նման զավեշտալի իրավիճակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել