Ինքնասպանությունը մարդկության հավերժական խնդիրներից մեկն է , քանի որ գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը: Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ումի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ:

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանության կանխման միջազգային օրն է: Այսօրը հոգեբանները, սոցիոլոգներն ու հասարակությունը ևս մեկ անգամ խոսում են այս երևույթի մասին, երևույթ, որը տասնիններորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին համարվեց «դարի հիվանդություն», «համաճարակ»: Սակայն այս «հիվանդությունը» չի զիջել իր դիրքերը նաև 21-րդ դարում: 

Հասարակության զարգացման արդի փուլը հատկանշվում է սոցիա-լական լարվածության կտրուկ աճով, որն ուղեկցվում է անձի ներհոգեկան լարվա-ծությամբ և դեզադապտացիայի տարբեր դրսևորումներով, որոնք էլ հանգեցնում են ինքնասպանության աճի: Մեր իրականության մեջ վերջիններիս այժմեականությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատի ենք ունենում ներկայումս ազգաբնակչության համատարած նևրոտիզացիայի մեջ գտնվելու իրողությունն ու այն, որ սուիցիդը շատ հաճախ մեր ժամանակներում լինելով դեպրեսիայի դրսևորման ձևերից մեկը, ավելի վաղ տարիքի անձանց լայն շերտերն ընդգրկելու հակվածություն է ցուցաբերում: Աշխարհումս տարեկան ինքնասպանություն են կատարում 500000-ից ավելի մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը հասնում է միլիոնների: Դեռևս լիովին պարզա-բանված չէ այն հարցը, թե ինչն է պատանիներին մղում ինքնասպանության, որոնք են այն սոցիալական գործոնները և հոգեկան հատկությունները, որոնց ազդեցության տակ անձը դիմում է ինքնասպանության և այն, թե արդյոք ինքնասպանությունն ունի գենետիկական պայմանավորվածություն: Սույն աշխատանքն ուղղված է այն հարցերի պարզաբանմանը, թե ինչ դեր ունեն սոցիալական միջավայրի անբարենպաստ ներգոր-ծությունները պատանիների սուիցիդալ որոշման կայացման վրա և թե որոնք են այդ գործոնները: Պետք է նշել, որ ինքնասպանության մակարդակը 3 անգամ ավելի բարձր է, քան սպանության մակարդակը, ընդ որում այս հարաբերությունը գործնականում չի փոփոխվում: 

Ինքնասպանների 12%-34%-ը գրում են երկտողեր, որոնք ինչ-որ չափով թույլ են տալիս պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում է եղել մարդը այդ քայլին դիմելուց առաջ: Նրանք, գրելով երկտողեր, ցանկանում են կարևոր տեղեկություններ հաղորդել, հրաժեշտ տալ իրենց մտերիմներին, իսկ երկտողերի մեծ մասն ուղղված է կոնկրետ մարդկանց:

Ամեն 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամ շատ: Այս թվերը տարեց տարի ավելանում են, և այժմ սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում 15-34 տարիքայինների շրջանում բոլոր երկրներում:

Շատ հաճախ մարդը կյանքին վերջ է տալիս երկար դեպրեսիայից հետո բայց և ոչ պահի ազդեցության տակ, չնայած լինում է և հակառակը. երեկվա ուրախ և կյանքով լեցուն կինը կամ տղամարդը ինչ-որ մի դեպքից հետո հուսահատությամբ է պատվում, որը և մղում է նրան չմտածված քայլի:
Նարեկ Միրզոյան

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել