Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի պայմանագրին: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել էր մի քանի առաջարկներ, մասնավորապես հաշվի առնելով, որ բաժնեմասերի վաճառքի գրանցման հարցում Հայաստանը ոչ մի շահ չունի, ուստի առաջարկվել է գրանցման ծախսերը թողնել Գազպրոմի վրա: Կառավարությունն էլ ընդունել է առաջարկը և բանակցել է Գազպրոմի հետ. արդյունքում Գազպրոմը կվճարի բաժնետոմսերրի վաճառքի գրանցման հետ կապված ծախսերը, որը կազմում է 2,5 մլն դրամ:
Հետո էլ ասում եք ռուսները ինչ ստիպում են` իշխանությունները անում են: Մարդիկ կոնկրետ 6100 դոլար ռուսներին գցել են ծախսի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել