UNKNOWN_PARAMETER_VALUE (48)Kinoashkharh.am-ը գրում է.

Անդրանիկ Հարությունյան. սովորում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում: 3-րդ կուրսի ուսանող է: «Հեքիաթը» նրա երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է: Առաջին փորձը  «Զակատն» էր, որը «Վեբ ծիրան» փառատոնի երրորդ մրցանակակիրն էր 2012 թվականին:Անդրանիկ Հարությունյանի 13 րոպե տևողությամբ «Հեքիաթը» միակ հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:  «Կինոաշխարհը» շտապեց հանդիպել խոստումնալից ռեժիսորին:

 

- «Հեքիաթը», ինչպես և առաջին ֆիլմը, կուրսային աշխատանք է: Ակնկալիքներս մեծ չէին, քանի որ  ֆիլմում պետք է աշխատեի խաղալիքներով, իսկ դա հեշտ չէր: Ֆիլմը տարեց կնոջ մասին է, որը կյանքի վերջին րոպեներին անգամ տիկնիկից հեքիաթ է ակնկալում: Անկախ տարիքից` յուրաքանչյուր մարդ կյանքում հեքիաթի կարիք ունի, որին սպասում է մինչև իր կյանքի ավարտը:

Միջոցների սղության պատճառով նկարահանումները կատարել ենք մեր բնակարանում: Մորս համոզեցի, ու յոթ օր մեր հյուրասենյակը վերածվեց նկարահանման հրապարակի: Հաճախ  կատակով ասում ենք` Աստված յոթ օրում արարեց աշխարհը, իսկ մենք արարեցինք «Հեքիաթը»: Ֆիլմում նկարահանվեց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որ սիրով համաձայնեց աշխատել սկսնակներիս հետ: Նրա փորձի ու ջանքերի շնորհիվ  այսպիսի  արդյունք ստացանք: Կուզեի ընդգծել հատկապես ֆիլմի օպերատոր Գաբրիել Միրաքյանի անունը: Նա, կարելի է ասել, ոսկերչական աշխատանք է կատարել: Ընդհանրապես աշխատանքը կատարել ենք  չորս համակուրսեցիներով, այդ թվում նաև`  Նիկոլայ Հովհաննիսյանը, Հայկ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել