Այսօր Երևանի քաղաքապետարանում ընդունեցի և երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեցի աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, ով «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով այս օրերին գտնվում է Երևանում։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնը մեկնարկել է կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված համերգաշարով: 
2013 թվականի ամռանն իմ գործընկեր Վարշավայի քաղաքապետի հետ ստորագրել ենք մտադրությունների հուշագիր և ես վստահ եմ, որ մաեստրոյի գործունեությունը Երևանում կնպաստի երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության էլ ավելի ակտիվացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել