Պարզվել է երեկ Սիրիայում սպանված ադրբեջանցի գրոհայինի ինքնությունը: Պարզվում է, որ Սիրիայի ազգային բանակի կողմից «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ Ռահման Շիխալիևը Սումգայիթ քաղաքի բնակիչ էր: Նա 2010-2011թթ. զբաղվել է ձեռնամարտով: 2011թ. թողնելով սպորտը տեղափոխվել է Թուրքիա, այնուհետև՝ Սիրիա: Այս կապակցությամբ իր կարծիքն է հայտնել անգամ Ադրբեջանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահը, որը նշել է, որ սպորտից հեռանալուց հետո Ռահմանը կորել է, և նրա հետ կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվել են: Հետաքրքիր է, որ նոր տարվա սկզբին Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին լուրերը անընդմեջ շրջանառվում են մամուլի կողմից: Սա իր հերթին փաստում է, որ ադրբեջանցիների հոսքը Սիրիա չունի նվազելու միտումներ, իսկ իշխանությունները կարծես ոչ մի քայլ չեն անում իրենց քաղաքացիներին հետ պահելու համար: Գուցե Բաքվում մտածում են, որ Սիրիան լավ հնարավորություններ է ստեղծում ռազմական փորձ ձեռք բերելու համար, ի վերջո Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում գրոհայինները անպայման կմեկնեն ռազմաճակատ ու կկռվեն հայերի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել