Նախորդ անգամ ձեր դատին էինք հանձնել բոհեմյան նկարչուհի Թամարա դե Լեմպիկայի գեղեցիկ դիմանկարները: Շարունակելով անդրադառնալ ժամանակակից նկարիչներին՝ այսօր ձեզ ենք ներկայացնում կանադաբնակ Կալ Գաժումին: Նկարիչը ծնվել է 1968թ.-ին՝ Տրիպոլիում: Սկսել է հետաքրքրվել նկարչությամբ դեռ վաղ տարիքից ու 10 տարեկանից մասնակցել է մրցույթների: Հետագայում ընտանիքի ընկերներից մեկն, ով սովորել էր Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան արվեստի դպրոցում, Գաժումին սովորեցնում է յուղաներկի ու ներկապնակի դանակից օգտվելու տեխնիկան: Իր առաջին ցուցադրությունը Գաժումը ունեցել է 1983թ.-ին՝ Տրիպոլիում:

Հետագայում նա տեղափոխվում է Փարիզ՝ սովորելու ջրաներկի օգտագործման տեխնիկան ու փարիզյան ոճի նկարչությունը` մասնավոր դասընթացներ ստանալով ֆրանսիացի արվեստագետներից մեկից: Այնուհետև վերադառնում է Տրիպոլի ու 1992թ.-ին նորից ցուցադրության հանում աշխատանքները: 

Նրա աշխատանքները ցուցադրության են հանվել համաշխարհային տարբեր պատկերասրահներում, իսկ նրա նկարների վաճառքից գոյացած գումարները հիմնականում օգտագործվում են բարեգործության նպատակներով: 
© Kal Gajoum


շ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել