Տղամարդիկ բաժանվում են երեք տիպի՝ տղամարդիկ, երեխաներ ու հայվաններ։ Տղամարդիկ նրանք են, ովքեր ունակ են ստեղծել, կառուցել, ամրացնել, աջակցել, հասկանալ, կնոջ համար լինել թիկունք ու ընտանիքի համար ամուր հիմք։ Երեխա-տղամարդը ինքը կարիք ունի հիմքի ու աջակցության։ Ընտանիքի համար նա ավելի շուտ հյուր է, քան հիմք։ Հայվանները նրանք են, ովքեր ունակ չեն ո՛չ կառուցելու, ո՛չ թիկունք լինելու, ունեն ամբիցիաներ, որոնք ոչինչով հիմնավորված չեն։ Բոլոր երեք դեպքերում լինում են շեղումներ ու բոլոր երեք տիպերի ներկայացուցիչները ունեն մնացածին հատուկ հատկանիշներ։ Կանա՛յք, հեռու մնացեք սրանցից. իրենք իրենց կկործանեն, ձեզ էլ հետները։

Կանայք լինում են նույնպես երեք տիպի՝ կանայք, մայրեր ու ոչնչություններ։ Կանայք նրանք են, ովքեր կարող են լինել թե՛ սիրելի կին, թե՛ սիրելի մայր, թե՛ հուսալի տանտիկին, թե՛ անթերի սիրուհի։ Մայր-կանանց ի սկզբանե համապատասխանում են երեխա-տղամարդիկ. նրանք ունեն հոգալու ու բոլոր խնդիրները սեփական ուսերին դնելու հատկանիշներ, ունակ են ամուր պահել ընտանիքը, սակայն հազվադեպ են իրական երջանկություն ապրում։ Ոչնչությունները փուչ անիմաստ կյանք վարող կանայք են, ովքեր իրենք էլ չգիտեն՝ ինչի են ցանկանում կյանքում հասնել, ովքեր տղամարդուն ունակ չեն ոչինչ տալ, բացի սեփական մարմնից, ու կարծում են, որ դա էլ բավական է նրա համար, որ իրենց սիրեն ու մեծարեն։ Սրանք ունակ չեն ո՛չ երեխա մեծացնել, չնայած համոզված են, որ կարող են, ո՛չ երջանիկ դարձնել տղամարդու, ու հրաժարվում են ընդունել, որ ամենի պատճառը նրանում է, որ նրանց ներսը փուչ է ու լցվել ոչ մի արժանիքով հնարավոր չէ։ Տղամարդի՛կ, սրանց հանդիպելիս աշխատեք հեռու մնալ. իրենք իրենց էլ են դժբախտ դարձնում, ձեզ էլ իրենց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել