Մի բան, այնուամենայնիվ, չեմ հասկանում. Երբ քաղաքական գործիչները, կոնյուկտուրայից ելնելով, փորձում են իրենց տապալված քաղաքական պլատֆորմը փրկելու նպատակով հազար ու մի փաստարկ բերել՝ փորձելով ստորացնել մրցակցի ունակությունները, նրա փաստարկները, դրանից հայաստանցու կյանքի որակը փոխվում է դեպի լավը՞, թե՞ նոր հույս է արթնանում՝ չեղած ու չարած գործերը իրականություն դարձնելու համար…
Անկեղծ ասած, քաղաքականությունը Հայաստանում երբևէ այսքան անհետաքրքիր չի եղել, որքան այսօր, ու ոչ թե նրա համար, որ այդ ոլորտում չկան հետաքրքիր պերսոնաժներ, այլև այն, որ մեծ առումով, մեծամասնությունը դարձել են կանխատեսելի…
Ով չի հոգնում, խոսում է լեգետիմությունից, ժողովրդավարությունից, արդար ընտրություններից, կոռուպցիայից, փաստերից, իշխանափոխությունից, ու էլի էլի ինչ-ինչ վերամբարձ գաղափարներից….
Հատկապես ծիծաղելի են կոռուպցիայի մասին խոսակցությունները, կրկնակի ծիծաղելի՝ երբ ամբողջ երկրով մեկ փնտրվում է ՓԱՍՏԵՐ…
Լսե´ք, արեք, ինչ ուզում եք, զբաղվեք ինքնախաբեությամբ, օրումեջ հանդես եկեք բարձրագոչ հարցազրույցներով, մեկդ մյուսին ոչնչացնելու հայտարարություններով, երկիրը փրկելու կոչերով, Ձեր անփոխարինելիության մասին ազադարարեք ամենուր, ինչ ուզում եք՝ արեք, միայն մեզ հիմարի տեղ մի դրեք, խնդրում եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել