ROBERTFootsport.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից առաջ,ինչպես ընդունված է, պետք է կայանար վիճակահանությունը: Մինչև դրա անցկացումը դեռևս ժամանակ կար, և հարցազրույցի առաջարկով դիմեցինք Հայաստանի 2011-ի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, ով, անկասկած, նաև այս առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից է:
-Ռոբերտ, ինչպիսի՞ կարևորություն ունի վիճակահանությունը:

-Ավելի շատ այն խաղաքարերի գույների ընտրության հարցում նշանակություն ունի: 1-ից 5-րդ համարներ ընտրած մասնակիցները սպիտակ խաղաքարերով մեկ պարտիա ավելի են խաղալու, քան այն մասնակիցները, որոնց բաժին կհասնեն 6-ից 10 համարները: Միայն այն, որ այս ընտրությամբ որոշվում է, թե որքան պարտիա ես անցկացնելու սևերով և որքան սպիտակներով, որևէ այլ կարևոր բան չկա:

-Առաջնության մեկնարկից առաջ ստրատեգիակա՞ն պլան ունես:
-Իհարկե, այն կա, սակայն ընթացքում հնարավոր է նաև փոփոխության ենթարկվի: Այդ պատճառով չեմ ցանկանում դրա մասին խոսել:
-Հավանաբար չեմ սխալվի՞, եթե ասեմ, որ պայքարելու ես առաջին տեղի համար:
-Իհարկե, աշխատելու եմ գրավել առաջին տեղը, իսկ թե ինչպես կստացվի, մրցաշարի ընթացքը ցույց կտա:
-Իսկ որքա՞ն միավորը կբավականացնի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
-Դժվար է ասել, որովհետև մրցաշարերում մրցակցությունը տարբեր կերպ է ընթանում: Նախորդ տարի, օրինակ, 7 միավորը բավարարեց չեմպիոնության համար: Այս անգամ, հնարավոր է, 6 միավորն էլ բավական լինի, քանի որ մասնակիցների կազմն իր ներուժով շատ հավասարաչափ է:
-Իսկ ովքե՞ր են հաղթողի հիմնական հավակնորդները:
-Չէի ցանկանա այդ մասին արտահայտվել, քանի որ կազմն, իրոք, իր ներուժով շատ մոտ է: Առաջին մրցափուլերից հետո պարզ կդառնա, թե ովքեր են հաղթողի իրական հավակնորդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել