Ինչպես և սպասում էի ԲՀ բարեգործական միությանը իմ կատարած քաղաքական անդրադարձից հետո պիտի հետևեր իրենց պատասխանը, սակայն այդ պատասխանը, ցավոք, այնքան անհետաքրքիր էր, որ անգամ որևէ կայքում հակադարձման առաջին իսկ տողերն ընթերցելիս փակում էի էջը, քանզի այնքան պրիմիտիվ թեմայի շուրջ էր հակադարձումները և ինչ-որ անհայտ անձանց կողմից արված, որ հարկ չէի համարում ժամանակ վատնել դրանք ընթերցելու համար: Բոլորը հիշում են մի քանի ամիս առաջ իմ բարձրացրած լուրջ դեմոգրաֆիական խնդիրը, որը վերաբերում էր հայ կանանց և աղջիկներին: Այսօրվա արտագաղթի պայմաններում իմ բարձրացրած թեման այնքան արդիական էր և մտահոգիչ, որ լավ կլիներ, որ այդ խնդրով իսկապես մտահոգված լինեին բոլորը: Այսօր արտագաղթի արագ տեմպերին զուգընթաց Հայաստանում խիստ ցածր շեմի վրա է նաև ծնելիության մակարդակը և ազգային խնդիրներով մտահոգ ցանկացած քաղաքական ուժ պիտի իրեն հարց տար, թե ինչ է մեզ սպասում 10-15 տարի անց: Եթե հայ հասարակության մի զանգված, ով հասկանալի պատճառներով չուներ այն գիտակցությունը, որ ընկալեր այս լուրջ ժողովրդագրական խնդիրը և այն ամփոփեց մի բառի մեջ, դա ես դեռ կարող եմ հասկանալ և ներել, բայց երբ ԲՀԿ իրեն քաղաքական ուժ համարող ուժի առջև հստակ քաղաքականապես հիմնավորված լուրջ խնդիրներ եմ առաջադրում և նա տարբեր կայքերում տարբեր անհայտ և կիսագրագետ անձանց միջոցով է հակադարձում ինձ, ապա թույլ տվեք ասել, որ սա արդեն խոսում է տվյալ ուժի նաև անլրջության և պարզամտության մասին: Կոնկրետ և լուրջ մեղադրանք եմ ձեզ ներկայացրել, կուսություն բառով պիտի հակադարձեիք? Սա ինչ անլուրջ և պրիմիտիվ մոտեցումներ ունեցող ուժի վարքագիծ է: Այսչափ անհետաքրքիր կարելի է լինել լավ?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել