pic_7e05440584b866007b78d6980d3eb298Kinoashkharh.am-ը գրում է.

Օրերս Մարտին Սկորսեզեն Lespresso հանդեսում հրապարակել է բաց նամակ իր 14-ամյա դստերը` Ֆրանչեսկային: Էպիստոլյար ժանրին դիմելու շարժառիթը ժամանակակից կինեմատոգրաֆի դրությունն է: 

Թանկագին Ֆրանչեսկա,

Իմ նամակը` ուղղված քեզ, նվիրված է ապագային: Ես նայում են ապագային սեփական աշխարհի պրիզմայով, կինոյի պրիզմայով, որը միշտ էլ եղել է նրա կենտրոնը:

Վերջին տարիներին ես հասկացա, որ կինոյի գաղափարը, որի հետ մեծացել եմ, որն արտահայտված է այն ֆիլմերում, որոնք ցույց եմ տվել քեզ, երբ դու դեռ  երեխա էիր, և որը փթթում էր փարթամ գույներով, երբ ես անում էի առաջին քայլերը որպես ռեժիսոր, առ ոչինչ է դառնում: Ես նկատի չունեմ այն ֆիլմերը, որոնք նոր են թողարկվել, նկատի ունեմ  նրանք, որոնք դեռ նոր պիտի էկրան բարձրանան:

Ես կոչ չեմ անում հուսահատության գիրկն ընկնել: Ես սա գրում եմ ոչ բնավ պաշտպանվելու համար: Հակառակը` կարծում եմ, որ ապագան հիանալի է:

Մենք միշտ էլ իմացել ենք, որ կինոն բիզնես է, և կինոյի արվեստը հնարավոր է այնքանով, որքանով այն համարժեք է շուկայի պահանջներին: Մեզնից որևէ մեկը, որ սկսել է 1960-ականների և 1970-ականներին, այդ առումով պատրանքներ չուներ: Մենք գիտեինք, որ յուրաքանչյուր նախագծի համար, որը թանկ էր մեզ համար, հարկ  կլինի մի լավ քրտնել: Մենք հասկանում էինք նաև, որ ժամանակ առ ժամանակ շատ դժվար կլինի: Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ մակարդակում մենք գիտակցում էինք, որ ֆիլմի նկարահանման գործընթացի յուրաքանչյուր չնախատեսված կամ անկանխատեսելի տարր  երբևէ կհանգի նվազագույնի, գուցեև զրոյի: Ամենաանկանխատեսելի տա՞րրը: Կինոն: Եվ նրանք, ովքեր ստեղծում են այն:

Ես չեմ ուզում կրկնել բիզնեսում տեղի ունեցող փոփոխություններին վերաբերող  այն թեզերը, որոնք ինձնից առաջ բազմիցս ասվել ու գրվել են: Ինձ ոգեշնչում են բացառությունները ընդհանուր կանոններից: Ուես Անդերսոնը, Ռիչարդ Լինկլեյթերը, Դևիդ Ֆինչերը, Ալեքսանդր Փեյնը, Քոեն եղբայրները, Ջեյմս Գրեյը և Պոլ Թոմաս Անդերսոնը  կարողանում են անել իրենց կինոն, և Պոլին հաջողվել է ոչ միայն նկարել «Վարպետը» 70-միլիմետրանոց ժապավենով, այլև ժապավենով ցույց տալ մի քանի քաղաքներում: Բոլորը, ովքեր կինոյի հետ գործ ունեն, պետք է գոհ լինեն իրերի նման դրությունից:

Ինձ հուզում են նաև այն ստեղծագործողների հաջողությունները, որոնք շարունակում  են իրենց կինոն նկարել ամբողջ աշխարհում` Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Անգլիայում, Ճապոնիայում, Աֆրիկայում: Ավելի ու ավելի դժվար է դառնում, բայց նրանք առաջվա պես նոր ֆիլմեր են երևան հանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել