Ամերիկացի մի ծրագրավորող մի գեղեցիկ օր հասկացավ, որ հոգնել է կերակուր պատրաստելուն այդքան ժամանակ ու էներգիա հատկացնելուց, և որոշեց կոկտեյլ պատրաստել, որը ապրելու համար կպարունակեր բոլոր անհրաժեշտ սննդային նյութերը:

Ատլանտա քաղաքի 24-ամյա բնակիչ Ռոբ Ռայնհարթը մշակեց այդ չափորոշիչներին բավարարող մի հյութ, որը խմելով ստանում ենք անհրաժեշտ բոլոր վիտամինների ու բյուրեղների չափաբաժինը: Ինչպես պնդում է ինքը` Ռոբը, հյութը շատ համեղ է ստացվել, այնքան համեղ, որ 6 շաբաթ անդադար օգտագործելուց հետո էլ չի ձանձրացել դրանից: Չնայած՝ այն շատ սննդարար է, բայց միևնույն ժամանակ, այն ցածր կալորիականություն ունի:

Այս զարմանահրաշ կոկտեյլը ստեղծելուն Ռայնհարթին ոգեշնչել է իրենց ընտանիքի ընկերներից մեկը, ով ընկնելով հիվանդանոց, խիստ նիհարել էր ու թուլացել, որպեսզի կարողանար ինքնուրույն սնվել: Միևնույն ժամանակ, այդ մարդը ցանկություն էր հայտնել ապրել հնարավորինս խնայողաբար, բայց մնալ առողջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել