Ինչ-որ մարդիկ, զուտ հերթական պատվերից ելնելով, սկսել են վարագուրել արտագաղթը, սկսել են ծաղրել հեռացողներին, պատճառները ու ուռճացված թվերը. հատուկ էդ մարդկանց համար հիշեցնեմ, որ ջայլամի քաղաքականություն ու արջի ծառայություն մատուցելն էս պարագայում ավելի վտանգավոր է, քան ուղիղ նայելն իսկության աչքերին. ոչ ոք հենց էնպես չի հեռացել ու հենց էնպես չի հեռանում, թվերի մասին ինֆորմացիան էլ, այո՛, գուցե հաճախ կեղծվում է, բայց հօգուտ հեռացողների թիվը թաքցնողների: 
Ոչ ոք չի՛ արդարացնում արտագաղթը, բայց ոչ ոք չի՛ էլ ուզում լքել երկիրը. նշանակում է՝ պատճառներ կան, ու էդ պատճառները արդեն կույրն էլ տեսնում է. սա չի նշանակում, որ ես չեմ սիրում իմ երկիրը. առողջ քննադատությունը ապաքինում է, իսկ շատերն այսօր զբաղված են պուպուշ-պուպուշ անելով, դրա համար էս ապուշ վիճակն ունենք: Հերի՛ք է դատարկ ստատուսներով, հեռացողներին պոզ ու պոչ կպցնելով, թվերը ծաղրելով՝ վիճակը չեք շտկի, նույն ջանասիրությամբ լծվեք մի բան փոխելու գործին....թե չէ մի օր էդ պատվերներն էլ կվերջանան, ի՞նչ եք անելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել