Kinoashkharh.am-ը գրում է.

ՓարաջանովՀայ մեծերի պանթեոնում՝ Սերգեյ Փարաջանովի շիրմին, ծաղիկներ են խոնարհվել, ծխում է խունկը, ներկաները մի թաս  գինով շնորհավորում են Վարպետի ծնունդը։

Փարաջանովը նռան գինի է սիրել, նուռ է սիրել, հողի ծնած բարիքներն է սիրել ու սիրահարված եղել բնության կատարելությանը։

OLYMPUS DIGITAL CAMERA

Փարաջանովն 90 տարեկան է։ Որքան մեծանում է նրա տարիքը, այնքան նոսրանում են նրան հիշողների, ճանաչողների, մտերիմների շարքերը։ Ավանդույթի համաձայն՝ հունվարի 9-ին Վարպետի շիրմին այցելելուց հետո տուն-թանգարանում սեղան է բացվում։ Հայտնի է՝ Վարպետը սիրել է բոլորին հավաքել սեղանի շուրջը, հյուրասիրել ու ամենաաննշան առիթը խնջույքի վերածել։

Իր ծնունդն առանձնապես չի նշել,  բայց մեծ հանդիսության է վերածել որդու տարեդարձը. իսկական տոն, հաճելի ու անմոռանալի ակնթարթների հրավառություն է կազմակերպել որդու ծննդյան օրերին։ Իսկ ընդհանրապես նրա ընկերակցությամբ անցնող յուրաքանչյուր րոպեն անջինջ հետք է թողել ներկաների հուշերում։

image

Մարդ-թատրոն, մարդ-տոն. բոլոր պայմանավորվածություններին,  մինչև Փարաջանովը տեղ է հասել, արդեն քանի ժամ նրան սպասելիս են եղել։ Որովհետև ուր էլ որ եղել է՝ տանը թե դրսում, մագնիսի պես ձգել է ծանոթ ու անծանոթ մարդկանց, պատմություններ պատմել՝ համեմված աճպարարի շարժումներով ու բացատրություններով։ Ու ամենքին նվիրել է կոլաժներ, նկարներ, թանկարժեք իրեր, իր մակագրությամբ ճեպանկարներ։ Ուստի աշխարհի հազարավոր անկյուններում սփռված են նրա մասունքները։ Հասկանալի է, որ երբեք հնարավոր չի լինի ի մի բերել փարաջանովյան պատառիկները ու պետք էլ չէ. այդ մասունքների արժեքը հազարապատկվում է, երբ հայտնվում են միջազգային աճուրդներում, ձեռքից ձեռք են անցնում ու հանրահռչակվում։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին համոզել վաճառել կամ նվիրել դրանք Վարպետի տուն-թանգարանին։

Փարաջանովի հարկի տակ մի շապիկ է ցուցադրվում։ Նյույորքաբնակ եղբայրներ Գագիկ և Հովիկ Դիլաքյանների տանը 30 տարուց ավելի պահվել է այդ ճերմակ շապիկը՝ փարաջանովյան դրոշմով։ Ճերմակ կտորի վրա Վարպետը Արարատն է պատկերել, հայ-թուրքական սահմանը՝ փշալարով, կաթողիկոսին ու հայ ժողովրդին։ Իսկ դարձերեսին գրիչով իր ձեռքի ափն է նկարել ու մեջը ռուսերեն գրել. «Նկարել է Սարգիս Փարաջանովը Հովիկի համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել