Ալբերտ Էյնշտեյնի թեորիայի համաձայն՝ ապագա ճանապարհորդելու համար Դուք պետք է հասնեք լույսի արագության, իսկ անցյալում հայտնվելու համար պետք է գերազանցեք այդ արագությունը:  

Միակ անձնավորությունը, որ ժամանակի միջով ճանապարհորդություն է կատարել Սերգեյ Կիրկալյովն է, ով 28 կմ/ժ արագությամբ (ժամում 17,450 մղոն) 337 մղոն թռչել է երկրի ուղեծրի շուրջ և փաստորեն 0.02 վայրկյանով տեղափոխվել է ապագա: Դա նշանակում է, որ նա 0.02 վայրկյան ավելի շուտ է մեկ քայլ անում, քան մենք տեսնում ենք: Այդպիսով, ճանապարհորդությունը դեպի ապագա լիովին հնարավոր է:

Բայց ոչ ոք դա դեռ չի կատարել և ոչ ոք չի կարողանա, եթե միայն չգերազանցի լույսի արագությունը:


9. Հանգույցի պարադոքսը

Տերմինը իր անվանումը ստացել է ի պատիվ Ռոբերտ Հայնլայնի «Հետքերով» պատմվածքի, որտեղ այս երևույթի վրա շատ գործողություններ հիմնված են: 

Այլընտրանքային պատմությունը ժամանակի միջով ճամփորդության ամենատարածված հասկացություններից է, որը հիմնվում է ժամանակային ճանապարհորդությունների ժամանակ դիտմամբ կամ ակամայից պատմությունը փոխելու հնարավորությունների վրա:

Միակ վերապահումը այն է, որ ճանապարհորդողի կողմից պատմության մեջ յուրաքանչյուր փոփոխությունը միշտ այն է, ինչ, այսպես, թե այնպես, տեղի էր ունենալու:  

Լույսի արագությունից արագ ճանապարհորդությունը չի նշանակում, որ մարդը կարող է միշտ երիտասարդ մնալ: Նա կարող է երկիր վերադառնալ 10 տարի անց, ընդ որում Երկրի վրա 1000 տարի անցած կլինի, բայց նա միևնույն է 10 տարի ավելի մեծ կլինի և մի օր կմահանա:  Նույն գործընթացը տեղի է ունենում նաև ոչ կենդանի օբյեկտների հետ:

Ժամանակի միջով ճանապարհորդող յուրաքանչյուր օբյեկտ ոչ մի կերպ չի արտացոլվում պատմության մեջ: 100 մլն տարի հետո թղթի կտորը փոշի կդառնա՝ ինչպես և ճանապարհորդողը:

Իսկ հիմա կներկայացնենք ինֆորմացիայի փոխանցումը դեպի ապագա: Պատկերացրեք՝ Դուք ժամանակի մեքենա եք ստեղծել և 1000 տարի ետ եք ուղևորվել: Դուք սկսում եք մարդկանց հետ կիսվել Ձեր ունեցած գիտելիքներով, և նրանք սկսում են օգտագործել դա: 1000 տարի անց Դուք ժամանակ մեքենա եք ստեղծում և անցյալ եք տեղափոպվում… և այդպես շարունակ:

 

8. Տիեզերական գրաքննության թույլ ձևի թեորիա  

Սթիվեն Հոկինգը իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է սև անցքերի հետ, և նրանց մասին տեղեկությունների մեծ մասը հիմնված է Հոկինգի աշխատությունների վրա: Սև անցքերի մակերեսը «իրադարձությունների հորիզոն» է և, երբ որևէ օբյեկտ ընկնում է նրանց մեջ, ապա դադարում է գոյություն ունենալ մեր ժամանակում: Օբյեկտին ձգում է անհավանական հզոր ձգողական ուժը դեպի էներգիայի նեղ խուրձը, որը կոչվում է յուրօրինակություն:

Տիեզերական գրաքննության թույլ ձևի թեորիան ասում է, որ գոյություն չունի յուրօրինակություն, որը թաքնված չէ սև անցքի ներքո, և որի ձգողական յուրօրինակությունը երբեք տեսանելի չի լինի մարդկային աչքի համար: Յուրօրինակությունն անհավանական հզոր ձգողական դաշտ է, որոնք սև անցքերի մեջ հայտնվող օբյեկտներին գերբնական արագություն են հաղորդում: Այն սև անցքերի ձգողականության շարժիչն է: Ոչ մի օբյեկտ չի կարող ողջ մնալ սև անցքի ձգողականության ազդեցության տակ:

 

7. «Խլուրդների բույները» խախտում են ֆիզիկայի կանոնները  

Ժամանակի միջով ճանապարհորդությունների մասին մեր բոլոր պատկերացումները հիմնված են տիեզերական կապերի և ֆիզիկական հատկությունների վրա: Մաթեմատիկոսների մի խումբ առաջ է քաշել «Էյնշտեյն-Ռոզենի կամուրջների» թեորիայի գոյությունը:  

Այդ «կամուրջներն» ավելի հաճախ անվանում են «խլուրդների բույներ», քանի որ նրանք նման են ժամանակային տարածության մեջ փորած անցքերի: Եթե մենք կարողանայիք օգտվել այդ անցքերից, ապա մեկ կետից մյուսին հասնելը ոչ թե ուղիղ գծի հավասար կլիներ, այլ զրոյի, ինչ նման է թղթի մեջ անցք անելուն:

Նման ճանապարհը հնարավորություն կտար ճանապարհորդել անցյալ՝ առանց լույսի արագության հասնելու, բայց ոչ ոք հաշվի չի առնում, թե ինչ է տեղի ունեում հենց «բույների» ներսում: Ֆիզիկոսները հակված են կարծիքին, որ նրանց մեջ չեն գործում մեզ հայտնի ֆիզիկայի կանոնները, կամ դրանք այնտեղ ընդհանրապես գոյություն չունեն:

 

6. Ոչ մի զբոսաշրջիկ ապագայից  

Այս հարցի քննարկման համար հավաքվել էին ակադեմիկոսներ և ֆանտաստիկայի սիրահարներ, ովքեր քննարկում էին ապագայից սպասվող հյուրերի հարցը: Միտքը այն էր, որ ապագայում մարդիկ կիմանային այսպիսի հանդիպումների մասին, ինչպես մենք գիտենք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Այնպես որ, եթե ժամանակի միջով ճանապարհորդողները երբևէ իրականություն դառնային, ապա նրանք արդեն վաղուց պետք է վերադարձած լինեին ապագայից, և ապացուցեին այդպիսի տեղափոխությունների իրականությունը:

 

5. Երկվորյակների պարադոքս  

Այս պարադոքսը ավելի մանրամասն է նկարագրում ճանապարհորդությունը դեպի ապագա: Այն թեորիական պատմություն է երկու իդենտիկ երկվորյակների մասին, որոնցից մեկը մնում է Երկրի վրա, իսկ մյուսը ճանապարհորդում է մինչև 4 լուսային տարի հեռավորության վրա գտնվող աստղը: Եթե տիեզերանավը շարժվի լուսային արագության գոնե 80%-ի արագությամբ, ապա դա, որքան էլ որ տարօրինակ չթվա, բավականին իրատեսական կլինի, և ճանապարհորդությունը կտևի 10 տարի: Դա նշանակում է, որ Երկրի վրա ապրող երկվորյակը 10 տարի ավելի մեծ կլինի իր եղբորից, երբ նա վերադառնա:

Ճանապարհի յուրաքանչյուր հատվածը կկազմի 2.4 լուսային տարի, որոնք 3 տարի կտևեն և ետ գնալ գալով ընդհանուր առմամբ կկազմի 6 տարի:

 

4. E = MC2

Որքան արագ է շարժվում որևէ մարմինը, այնքան ավելի շատ էներգիա է հարկավոր այն շարժման մեջ պահելու համար: Եթե օբյեկտը լուսային արագության է հասնում, այն անվերջ մասսայի է վերածվում և փաստորեն անվերջ էներգիա է պահանջում՝ իր շարժումը շարունակելու համար: Դա անհնար է դարձնում ճանապարհորդությունը դեպի ապագա, քանի որ օբյեկտի միակ նպատակն է լուսային արագության հասնելը: Փաստորեն, մենք ապագա ենք տեղափոխվում, երբ նույնիսկ խոհանոց ենք գնում՝ մեկ բաժակ սուրճի ետևից:

Լուսային արագության գերազանցումը ճանապարհորդողին կտեղափոխի անցյալ, և դա էներգիայի անհավանական մեծ ծավալներ կպահանջի, որին անհնար է հասնել:


3. Ժամանակային հանգույց 

Այս պարադոքկսը նույնպես յուրահատուկ սցենար է նախատեսում՝ ժամանակի առաջին մեքենայի ստեղծում: Մեքենայի ստեղծողը ետ է գնում անցյալ, որպեսզի ստիպի իր տատիկին և պապիկին սիրահարվել իրար, բայց հանկարծակի սպանում է իր պապիկին և, որպեսզի նա ապագայում գոյություն ունենա, ստիպված դառնում է իր տատիկի երեխայի հայրը, այսինքն իր հոր հայրը և այլն: Այս պարադոքսը անտրամաբանական է, քանի որ այն նկարագրում է անցյալում կատարված իրադարձության էֆֆեկտը, որը տեղի է ունեցել նախքան պատճառների հայտնվելն անցյալում:  

 

2. Ժամանակի պարադոքս

Այս պարադոքսը № 3-ի հակադիր տարբերակն է, որը անվանում են նաև «սպանված պապիկի պարադոկս»: Դեպի անցյալ ճանապարհորդությունը անհնար կդառնա, քանի որ այն հնարավորություն կտա վերադառնալ անցյալ և սպանել ինքդ քեզ:

Ժամանակի պարադոքսի դեմ միակ փաստարկը Մուլտիտիեզերքն է, որը լի է միևնույն մարդու բազմաթիվ պրոեկցիաներով, որ անվերջ թվով գործողություններ է կատարում իր կյանքի անվերջանալի պահերին: Ձեզ կարող են սպանել մի Տիեզերքում, բայց Դուք քաղցկեղից կմահանաք այս Տիեզերքում: Բայց քանի որ այս փաստարկը դեռևս ապացուցված չէ, ժամանակի պարակոքսը շարունակում է գոյություն ունենալ:

 

1. «Ամեն ինչի թեորիայի» բացակայություն  

Մենք միայն կարող ենք վարկածներ ստեղծել ժամանակի միջով ճանապարհորդության վերաբերյալ՝ հիմնվելով այս հարցի շուրջ ունեցած մակերեսային պատկերացումների վրա: Ալբերտ Էյնշտեյնը իր ողջ կյանքը նվիրել է նրան, ինչ մենք այսօր անվանում ենք հարաբերականություն: Նա երկու թեորիա է մշակել, բայց հաջորդ աստիճանը պետք է կապել հարաբերականության ընդհանուր թեորիան էլեկտրամագնիսականության հետ: Էյնշտեյնը մահացավ՝ չկարողանալով ավարտին հասցնել աշխատանքները, բայց ժամանակակից հանճարները նույնպես այս հարցում հեռու չեն գնացել: Ժամանակակից մաթեմատիկայի «բարձրագույն» ձևը կրում է «Մ-թեորիա» անվանումը: Այս թեորիան նկարագրում է Տիեզերքի 11 փոփոխությունները՝ ավանդական 4-ի փոխարեն: Դրա կազմավորման վերջինը փուլը Տիեզերքի 4 հիմնական փոխհարաբերությունների և ֆիզիկական առանձնահատկությունների միախառնումն է: Ֆիզիկայի այսպիսի աստիճանի հասկացումը պահանջում է տարածական ժամանակի և դեպի ապագա և անցյալ ժամանակի պորեյկցիայի մաթեմատիկական ըմբռնում: Բայց մինչ որևիցե մեկը չմիաձուլի բոլոր 4 ազդեցությունները մեկ ֆիզիկական գոյացության մեջ, մենք չենք կարող հասնել «ինչին ուզենանք»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել