Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում հանրահայտ հայ դիզայների` Գրիգոր Ջաբոթյանի հարսանեկան զգեստների հավաքածուից բացառիկ նմուշներ:

2005 թվականին համաշխարհային նորաձևության տները իրենց համար բացահայտեցին նոր անուն, նոր ձեռագիր. բեյրութաբնակ 18-ամյա հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը կարողացավ գրավել բարձր նորաձևության տների ուշադրությունը: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսեց Բեյրութի  l’Ecole Superieure des Arts նորաձևության դպրոցից:

2007 թվականին նա արդեն աշխարհռչակ Elie Saab ընտանիքի անդամ էր: 2008-ին նա իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության շաբաթում և ընտրվեց Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը:

2009 թվականից Գրիգորը Բեյրութում հիմնեց իր սեփական նորաձևության տունը:  

Այնուհետև, 2011 թվականին Գրիգորը տեղափոխվում է Թաբարիս, և այնտեղ մեծ շուքով ներկայացնում է իր La fille du temple հավաքածուն:

Այժմ Գրիգորը համագործակցում է նորաձևության ամենահայտնի ամսագրերի հետ՝ Elle, Vogue, Weddings, Cosmopolitan, Bazaar և այլն:

Ներկայացնում ենք հարսանեկան զգեստներ՝ նրա տարբեր հավաքածուներից, որոնք աչքի են ընկնում արևելքին բնորոշ ճոխությամբ, արևմտյան՝ նրբագեղությամբ և հեղինակին բնորոշ՝ արտասովորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել