Լևոն Խեչոյանի մահը... Ափսո՜ս, շատ ափսոս: Սա այն դեպքն է, երբ սովորաբար ասում նեք՝ ՛՛մահը լավերի ետևից է գալիս՛՛: Երբ ասում են՝ բա ու՞ր են մտավորականները,Լևոն Խեչոյանին հաճախ էի հիշում. մի՞թե ավելի լավ մտավորականի են սպասում: Ահա մեր մտավորականը,-համեստ, զուսպ, տաղանդաշատ, արդարամիտ, սրտացավ, ՛՛ժողովրդի հետ՛՛ /այս բառերը չակերտի մեջ եմ առնում, քանի որ որոշ անիմաստություն կա արտահայտության մեջ. բոլորը ժողովուրդ են, այդ թվում Լևոն Խեչոյանը, հետևաբար ժողովրդի հետ չէր, այլ՝ ժողովուրդն ինքն էր/, և միշտ ներկա այնտեղ, որտեղ սպասված է: Իհարկե, ՛՛պատկան մարմիններից՛՛ վաստակի առանձնահատուկ գնահատական չի ստացել, ՞՞Մովսես Խորանացի՛՛ և այլ նման մեդալները սովորաբար տրվում են ռեժիմի սպսարկուներին, բայց նաև դրանով է մտավորական... Հայ մտավորական ընտրանին մեկով պակասեց: Կրկին ափսոս, արդեն իսկ քիչ են, իսկ Լևոն Խեչոյանը լուրջ որակ էր: Հայրենի հողը թեթև լինի վրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել