Օրեր առաջ լինելով Բրյուսելում մի հայտնագործություն արեցի, որը գրի առավ եւ պարտավորվեց հեղինակային իրավունքս որտեղ որ հարկն է գրանցել իմ լավ բարեկամ Աշոտ Գարեգինյանը: Ուրեմն այսպես. ընդունելով Գամկրելիձե-Իվանովի տեսությունը հնդեվրոպական լեզվի ծագման արեալի մասին` եկա այն եզրահանգման, որ կոնկրետ անգլերենն էլ ծագել է հայերենի արցախյան բարբառից: Ապացույց. անգլերեն come բառը առաջացել է արցախյան "կյամ" բառից, որը նույն "գալն" է... Բոլոր նրանց հետ, ով կզարգացնի այս տեսությունս նորանոր բառերով` պատրաստ եմ կիսվել հեղինակային իրավունքով: Իսկ Արցախի անկախության հարցում այս հայտնագործության դիվանագիտական հետեւանքների մասին էլ չեմ խոսում` ինքներդ կռահեք ))) Դե կյամո'ն... Ուզում էի ասել` So come on )))


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել