ԱՎԾ-ի տվյալների համաձայն ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74 տարի է: Այդ թվում կանանց կյանքի միջին տևողությունը 78 տարի, տղամարդկանցը՝ 70: Իսկ կենսաթոշակային տարիքը տղամարդկանց մոտ 65 տարի է, իսկ կանանց մոտ՝ 63: Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, որն է լոգիկան, որ միջին վիճակագրական կինը պետք է տղամարդուց 10 տարով երկար թոշակ ստանա: Սա ի՞նչ սեռական խտրկանություն է: 
Ես իհարկե հասկանաում եմ, որ սա գալիս է սովետական տարիներից, երբ կանանց մահացության տարքը զգալիորեն զիջում էր այսօրվա ցուցանիշին, բայց կարծում եմ այս թվերը վաղուց արդեն վերանայման կարիք ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել