Մենք եզակի հավատարիմներից ենք, որ Սուրբ ծնունը տոնում ենք այն օրը, որը պատգամել էին առաքյալները. 
Մեր եկեղեցին այսօր նշում է Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Մենք այն եզակիներից ենք, որ հավատարիմ ենք առաջին տիեզերական ժողովների ընդունած դավանանք-օրենքներին և առաքելական կանոններին և Սուրբ ծնունդը նշում ենք հունվար 6-ին, ինչպես որ պատգամել էին առաջին քրիստոնյաները: 
Ի վերջո, երբ էլ տոնը նշենք, կարևորն այն է, որ այս օրը յուրաքանչյուր քրիստոնյա պիտի հայի իր արած -չարածին ու տեսնի՝ արդյո՞ք իր մեջ ծնվել է Քրիստոսը. արդյո՞ք իր գործերի մեջ տեսնում են Աստծուն: Լինե՛նք ճշմարիտ քրիստոնյաներ, սիրենք մեր առաքելահիմն եկեղեցին ու հավատարիմ մնանք մեր՝ առաջին քրիստոնյաներ լինելու կոչումին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել