Քրտնած ձեռքերը հետևում կապած, դեմքը փակած տղամարդու մարմինը ցնցվում էր ամեն անգամ, երբ փամփուշտը խոցում էր նրան: Նա այն մի քանի գերմանացիներից մեկն էր, ովքեր սպանվել են Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքում՝ ամերիկացի զինվորականների կողմից, քանի որ մեղադրվում էին լրտեսության մեջ:

British Pathe

Լրտեսներից երկուսը Հիտլերի երիտասարդ հետևորդների անդամներ էին՝ ընդամենը 16 ու 17 տարեկան:

Բրաունշվեյգում գնդակահարված գերմանացիների ոտքերը կապում էին սյանը: Բռնավորների աչքերը սովորաբար փակում են գնդակահարելիս, սակայն այս դեպքում շատ լրտես-բռնավորների աչքերը բաց են թողնվել, ու նրանք կարողացել են տեսնել, թե ինչպես են իրենց գնդակահարում:

British Pathe

Գնդակահարելուց հետո նրանց քարշ էին տալիս ու գցում գնդակահարության տարածքին մոտ գտնվող, նրանց համար փորված փոսերն ու թաղում:

Պիետրո Կրուզոն իտալացի ֆաշիստ էր ու Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ կեսին իտալական ոստիկանության գլուխը: Նա 1944թ.-ին Ֆորս Արդիթի կոտորածների կազմակերպիչներից մեկն էր: Նկարում երևում է, թե ինչպես են նրան կապել աթոռին ու սպասում, մինչև հոգևորականը կավարտի իր վերջին խոսքը, որպեսզի իրականացնեն գնդակահարությունը:

British Pathe

Աչքերը կապած գերմանացի լրտես Րիչարդ Ջարզիկին ամերիկացի զինվորականը նախապատրաստում է գնդակահարության: Ջարզիկին խոստովանել է, որ տեղափոխել է լրտեսական սարքավորումներ ու սպանել է ամերիկացի զինվորներ:

British Pathe

Լուսանկարին արվել է 1959թ.-ին: Կուբայի դատարանը մահապատժի է դատապարտել մեղադրյալին (անունը հայտնի չէ): Գնդակահարողները սպասում են, որ նա ավարտի իր ծխախոտը ծխել:

British Pathe

Բրիտանացի պաշտոնյաներն ու զինվորները ճապոնական զորքերի հրամանատար Շամպեյին  ուղեկցում են մահապատժի: Շամպեյը մեղադրվում էր ավստրալացի բռնավորների սպանության մեջ: 

British Pathe

Հասարակական կախաղան: Այս ցնցող տեսարանը ֆիքսվել է 1911թ.-ին՝ թուրք-իտալական պատերազմի տարիներին: Ոչ մի տեղեկություն չկա այս մարդկանց ինքնության և այն մասին, թե ինչ հանցանքների համար են կախաղան հանվել: Հայտնի է, որ իտալական իշխանությունները բազմաթիվ սառնասիրտ մեթոդներ էին կիրառում ապստամբների դեմ, ինչպես օրինակ, հրապարակային կախաղանը:

British Pathe

Նացիստ հրամանատար Քուրտ Դալուեգը, ով հսկում էր Բոհեմիան ու Մորավիան, գերմանական տիրապետության ժամանակ մեղադրվել է պատերազմական տարբեր հանցանքների համար ու կախաղան հանվել 1946թ.-ին՝ Պրահայի Պանկրակ բանտում հավաքված ամբոխի առջև:

British Pathe

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել