Ելնելով անվտանգության ձգտումից՝ ես միշտ փորձում եմ հնարավորինս քիչ անձնական տվյալներ տեղադրեմ ցանցերում (էս դարում դա շատ տարօրինակ է հնչում, բայց դե :)): Բայց արի ու տես, որ էլ. հասցեներն ու սոցիալական ցանցերը, հենց նույն այդ անվտանգության նկատառումների վրա հղում անելով, ինձ «ստիպում» են անձնական տվյալներս տեղադրեմ համացանցում: 

Օրինակ, Գուգլ ձաձան ասում է, թե հեռախոսիդ համարը տուր, որ մեյլդ ջարդելու դեպքում քեզ խաբար անեմ, նույնը նաև ընկեր Ֆեյսբուքը, էն մեկն էլ ասում է գաղտնաբառդ տուր, որ ես գտնեմ քո հարազատներին, և այլն և այլն: Դե արի ու գտի էս դիլեմայի պատասխանը: Փորձը ցույց է տալիս, որ մենք գնում ենք անձնական տվյալները կամովին իրենց հանձնելու ճանապարհով :):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել