1959 թվականի հեղափոխությունից հետո առաջին անգամ արտասահմանյան արտադրության մեքենաները վաճառքի են հանվել, շատ կուբացիների խոսքով, «խենթ» գներով, հաղորդում է BBC-ն:

Պետությունը նոր ավտոմեքենաների վաճառքի վրա մոնոպոլիա ունի և հսկայական վերադիր գին է սահմանել:

Peugeot 508 վաճառվում է 262 000 դոլարով, մինդչեռ Մեծ Բրիտանիայում Peugeot-ի կայքում ավտոմեքենաների գները սկսվում են 29 000 դոլարից: Կուբայում պետական աշխատավարձերը ամսական կազմում են միջինը 20 դոլար:

Ավտոմեքենաների վաճառքի ազատումը վերջինն է իրականացված մի շարք բարեփոխումների շարքում: Նոր ավտոմեքենա գնելու համար այլևս չի պահանջվում թույլտվություն: Այնուամենայնիվ, այդ բարեփոխումից կշահեն միայն փոքր թվով մարդիկ:

Ավտոմեքենաների խանութում հավաքված մարդիկ ցնցված էին գները տեսնելով, նրանցից շատերն ասում էին, որ «դա խենթություն է» և կառավարության կողմից «հարգանքի բացակայություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել