Ինձ Հայաստանում, միշտ թվում էր, թե Մերձբալթյան երկրները շատ արագ տեմպերով զարգացող երկրներ են, բայց Էստոնիայում հասկացա, որ իրականում ոչինչ էլ այդպես չէ: Էստոնիայի բնակչությունը կազմում է ընդամենը 1. 200 000 մարդ, մայրաքաղաք Տալինում ապրում է ընդամենը 400 000 մարդ  Համարվում է, որ մերձբալթյան երկրներից ամենալավը Էստոնիայի վիճակն է, սակայն տեղի բնակչության հետ շփվելիս հասկանում էս, որ վերջիններիս տնտեսական վիճակն այդքան էլ լավը չէ, շատերը գնում են խոպան դեպի Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա, կամ Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ: 
Ի դեպ ընդունված է նաև համարել, որ մերձբալթյան երկրներում ռուսների նկատմամբ շատ վատ են տրամադրված, բայց դա իրականում այդքան էլ այդպես չի: Տալլինում տուրիստների 95%-ը կարելի ա ասել Ռուսաստանից ա, ամեն քայլափոխի ռուսերեն են խոսում, բոլոր տեղացիները ազատ խոսում են ռուսերեն, իսկ ռեստորաններում մենյուները ռուսերեն են, և տեղացիներից ոմանք անգամ դժգոհում են Ռուսաստանի նկատմամբ կառավարության վարած կուրսից, մասնավորապես պնդում են որ մինչև Բրոնզե զինվորի արձանի հեռացումը տնտեսական վիճակն ավելի բարվոք էր, բայց արձանը ապամոնտաժելու կառավարության որոշումից հետո վիճակը վատացավ, Ռուսաստանի կողմից մտցված տնտեսական պայմանների խստացման հետևանքով:
Այդպիսի բաներ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել