Անհրաժեշտ է`

600 գր ֆարշ

200 գր կաղամբ

2 միջին սոխ

1 գազար

1 թեյի գդալ աղ

1 բաժակ եփած բրինձ

սև պղպեղ

4 լավաշ

կետչուպ

պանիր, կանաչեղեն ըստ ցանկության

բուսական յուղ

Պատրաստման եղանակը`

1. Մանր կտրատել և տապակել սոխը, գազարը, կաղամբը: Առանձին տապակել ֆարշը:

2. Խառնել բրինձը ֆարշի և բանջարեղենի հետ, աղ, պղպեղ անել:

3. Լավաշի վրա լցնել միջուկը, փաթաթել ռուլետի պես:

4. Ռուլետները դնել տապակի վրա, վերևից քսել կետչուպ, ցանել քերած պանիր:

5. Տապակել ջեռոցում 180 աստիճանի տակ:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել