Իսկ դու գիտեիր, որ կենդանաբանական շատ այգիներ իրենց կենդանիներին կերակրում են ամանորյա տոնածառներով, կամ որ Պերուում մի գյուղ կա, որտեղ Ամանորին թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները դրսում իսկական մարտերի տոնախմբություն են կազմակերպում: Սրանց և այլ հետաքրքիր փաստերի մասին ընթերցեք ստորև:

 25  Հին ժամանակներում պատկերազարդողները Սուրբ Նիկողայոսին պատկերում էին ավելի շատ որպես կարգ ու կանոն պահպանող խորհրդանիշի, քան՝ ուրախության:


 24  ԱՄՆ-ում Սանտային ուղղված բոլոր նամակները տեղափոխվում են Ինդիանայի Սանտա Կլաուսին:


 23  «Voyager» տիեզերական առաքելություններ կատարող սարքի նախագծողներն այն նախագծել են այնպես, որ Գոհաբանության տոնին ու Սուրբ ծննդյան օրերին այն մոլորակային  ոչ մի կարևոր իրադարձության չհանդիպի:


 22  Պերուում մի գյուղ կա, որտեղ անցնող տարվա բոլոր անախորժությունները Ամանորին լուծում են բռունքներով մարտերի միջոցով: Ու տարին սկսում առանց նախորդ տարվա տարաձայնությունների:


 21  Սուրբ ծննդյան նախորդ գիշերը սարսափ պատմություններ պատմելը հնում ավանդույթ էր, որը կորցրել է իր արդիականությունը միայն վերջին դարում:


 20  Կենդանաբանական շատ այգիներ նվիրաբերած տոնածառեր են ընդունում, ու դրանք որպես սնունդ տալիս կենդանիներին:


 19  Իրվինգ Բեռլինի «White Christmas» երգը պատմության ամենալավ վաճառված սինգլն է (100 միլիոն օրինակ):


 18  Նյուֆաունդլենդում Ամանորին մարդիկ դիմակներով քողարկված տնից տուն էին գնում, պարում ու երգում, մինչ տան տերերը կգուշակեին, թե ովքեր են նրանք:

 17  Փոլ Մըկքարթնին ամեն տարի մոտ կես միլիոն դոլար է վաստակում իր «Wonderful Christmas Time» երգով, որը ըստ բազմաթիվ քննադատների, նրա բոլոր ժամանակների վատագույն երգն է:


 16  1960թ.-ից ի վեր Շվեդիայի բնակիչները Ամանորի նախօրեին Դոնալդ Դաք բադիկի մուլտֆիլմերն են դիտում:


 15  «Denny՛s» ռեստորանների ցանցը, որը 24 ժամ աշխատող ռեստորան էր, առաջին անգամ փակվել է 1988թ.-ի Սուրբ Ծնունդին, քանի որ նրանց մշտապես բաց լինելու փաստն այդ օրը նրանց համար իսկական խնդիր էր դարձել:


 14  2010թ.-ի Սուրբ Ծնունդի ժամանակ Կոլումբիայի կառավարությունը ջունգլիների ծառերը լույսերով պատեց և, երբ Կոլումբիայի հեղափոխական զինյալները անցնում էին այդ տարածքով, ծառերի լույսերը վառվեցին ու երևացին բաներները, որոնք պահանջում էին նրանց վայր դնել զենքերը: 331 զինյալ հանձնվեցին, իսկ արշավը հրաշալի ռազմավարության համար պարգևատրվեց:


 13  Սուրբ Ծնունդի մասին գրեթե բոլոր հանրահայտ երգերը գրվել են հրեաների կողմից: Այդ թվում «Winter Wonderland», «Chestnuts roasting», «I’m Dreaming of a white Christmas» և այլն:


 12  1914թ.-ի (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներ) Սուրբ Ծնունդին զինադադար կնքվեց Գերմանիայի ու Անգլիայի միջև: Նրանք իրենց զինվորական ապաստարանները զարդարեցին, նվերներով փոխանակվեցին ու ֆուտբոլային խաղ կազմակերպեցին:


 11  1918թ.-ից սկսված վերջին 40 տարիների ընթացքում՝ Կանադայի Նովա-Սկոտա շրջանից Բոստոն քաղաք տոնածառ են ուղարկում՝ որպես երախտագիտության նշան 1917թ.-ի Հալիֆաքսի պայթյունի ժամանակ նրանց ցուցաբերած աջակցության համար:

 10  1867թ.-ին Բոստոնի արդյունաբերողներից մեկը լսում է, թե ինչպես է Չարլզ Դիքենսը կարդում իր «Սուրբ ծննդյան երգը» ու դրանից այնքան է հուզվում, որ Սուրբ Ծնունդին փակում է իր գործարանն ու բոլոր աշխատակիցներին հնդկահավ տալիս:


 9  16-19-րդ դարերն, այսպես կոչված «փոքր սառցե դարաշրջանն էր», երբ ջերմաստիճանը ամբողջ աշխարհում նորմայից մի քանի աստիճան ավելի ցածր էր: Հենց այս պատճառով է, որ շատ Սուրբ ծննդյան երգերում հաճախ է շեշտվում` «սպիտակ Սուրբ Ծնունդ»: 


 8  «Queen» խմբի «Bohemian Rhapsody» երգը միակ երգն է, որը երկու անգամ՝ 1975թ.-ին ու 1991թ.-ին, զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի Սուրբ ծննդյան սինգլների հիթ-շքերթի առաջին հորիզոնականը:


 7  Նացիստական կուսակցությունը փորձում էր Սուրբ Ծնունդը դարձնել ոչ կրոնական տոն, որը կնշեր Հիտլերի իշխանության գալն ու Սուրբ Նիկողայոսին կփոխարիներ Օդինը, իսկ տոնածառերի վրա սվաստիկա կդրվեր:


 6  Ամերիկյան «Bicycle» խաղաքարտեր արտադրող ընկերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հատուկ խաղաքարտեր էր արտադրել, որոնք թրջվելու դեպքում ցույց էին տալիս բռնավորների փախուստի դիմելու ճանապարհը: Այս խաղաքարտերը Սուրբ ծննդյան նվերներ էին Գերմանիայի բոլոր բռնավորներին:


 5  Ամեն տարի տոնածառի համար եղևնի հատելու փոխարեն ավելի լավ է օգտագործել արհեստական տոնածառեր, որոնք կարելի է օգտագործել մինչև 20 տարի՝ առանց բնությանը վնաս հասցնելու:


 4  Անգլախոսները «Christmas» (Սուրբ Ծնունդ) բառը հաճախ կրճատ «X-mas» են գրում՝ հին ավանդույթի համաձայն: «X» հունարեն «chi» տառն է, որը «Christ»-ի (Քրիստոս) կրճատ ձևն է:


 3  Ճապոնացիները Սուրբ Ծնուդին «KFC» սրճարանների ցանցում են ընթրում՝ ի շնորհիվ 40 տարի առաջ «KFC»-ի սկսած արդյունավետ գովազդային արշավի: «KFC»-ին այնքան մեծ ժողովրդկանություն է վայելում, որ անհրաժեշտ է պատվերները դեռ երկու ամիս առաջ կատարել:


 2  Ամեն տարի Տրաֆալգար հրապարակի տոնածառը Նորվեգիայի Օսլո քաղաքի բնակիչների կողմից ուղարկվում է Լոնդոն՝ ի նշան երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լոնդոնցիների կողմից ցուցաբերած աջակցության:


 1  Սուրբ ծննդյան մանրածախ գնումները ԱՄՆ-ում կազմում են տարեկան գնումների 1/6-ը:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել