Ես չեմ դիտելու Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը, քանզի նա ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ մի ասելիք չունի: Նա ասելիք չուներ ամբողջ տարվա ընթացքում և խոսեց միայն հերթական համապետական ձախողված ընտրությունները արդարացնելու, հակառակորդին պախարակելու ու իր ենթականերին դուխ տալու համար: Չեմ լսելու ոչ թե այն պատճառով, որ չեմ քվեարկել նրա օգտին կամ ընտրությունները կեղծված էին, ոչ: Չեմ լսելու, քանի որ իր փաստացի կառավարման տարիներին, Հայաստանը լքեց բնակչության մեկ երրորդը, ժողովուրդս աղքատացավ, վերջնականապես կորցրեց բարոյականության սանդղակը, հավատը …: Ինչի՞ համար լսեմ, պարտավորված են լսել նրանք, ում պատմամշակութային արժեք է նվիրել Երևանի կենտրոնում, դեսպան է նշանակել, հարկերից է ազատել, մենաշնորհներ է տվել, բիզնես նվիրել… ինքը նրանց նախագահն է։ Ի՞նչ կապ ունի նա հասարակ, շարքային քաղաքացու խնդիրների հետ, որ լսեն նրան: Չեմ լսելու նաև այն պատճառով, որ նրա համար միեւնույն է՝ կլսեմ իր ուղերձը, թե՝ ոչ: Ու վերջապես, ինչի՞ համար լսեմ, եթե այդ օրը կարելի է լսել Պուտինի ուղերձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել