Սիրելի հայեր.
Նոր տարում ցանկանում եմ Ձեզ երեք խումբ զգացողություններ, հոգեվիճակներ և տրամադրություններ.
Առաջին` ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՏ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. Սրանք տալիս են հավելյալ ուժ, եռանդ և դրական էներգիա, որոնք կարևոր են ապրելու և ստեղծագործելու համար: 
Երկրորդ` ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ. Երեք «Հ»-երը մեզ տարաբնույթ մանիպուլյացիաներից, խորամանկ և շահադիտական նախաձեռնություններից զերծ պահելու և չխաբվելու որակներն են, որոնք ապահովում են սթափ դատողականություն և չափի զգացողություն:

Երրորդ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿՆՈՒԹՅՈՒՆ. Սրանք կարևոր են մեր անձնական որակները բարձրացնելու և սոցիալական «աստիճանահարթակում» ավելի բարձր դիրքեր գրավելու համար:

Գուցե ասածս այնքան էլ ամանորի մաղթանքների ժանրից չէին, բայց մեր դերն ու նշանակությունը ընդգծելու, մեր նպատակներն առարկայական հարթություն տեղափոխելու, վերջապես ավելի հաջողակ և արդյունավետ լինելու ցանկություններ են, թեկուզ` մի քիչ էլ չոր և պրագմատիկ:
Շնորհավոր բոլորիս, 2014-ից միայն լավ սպասումներով…. Ու, թո՛ղ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանա նախևառաջ ԱՍՏԾՈՒ հավանությանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել