Եթէ պատրաստ չես զոհողութեան, զրկանքի, տառապանքի, անդուլ անձնուէր աշխատանքի, յայնժամ կը համակերպիս տիրող ամէն տեսակի անարդարութեանց եւ անմարդկայնութեանց....Աշխարհն ու հայրենիքը ԷԱՊԷՍ ԲԱՐԵՓՈԽԵԼԸ իր ԳԻՆԸ ունի, զոր ՇԱՏ ՔԻՉԵՐ պատրաստ կ՛ըլլան վճարելու, քանզի մարդը այնքան է ստրկացած իր հանգիստին, իր բարօրութեան, իր ներկայ կացութաձեւին ու ապրելակերպին, որ չուզեր խռովել իր հանգիստը՝ յանուն վերացական վեհ գաղափարներու....նախընտրելով ապրիլ իր ստրկական վիճակով եւ միայն գանգատիլ այդ մասին ժամանակ առ ժամանակ...ինչ-որ պառաւներու յատուկ բամբասանք կը յիշեցնէ եւ ուրիշ ոչինչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել