Դեկտեմբերի 21-ին հազարավոր մարդիկ հավաքվեցին 8-ամյա Դիլեյնի Բրաունի տան մոտ, որպեսզի աղջկա համար ամանորյա երգեր կատարեն: Աղջիկը տառապում է սուր միելոլեյկոզով, և նրա վիճակը արագ վատթարանում է:  

delaney brown

Այս տարվա մայիսին Դիլեյնի մոտ (Փենսիլվանիա, ԱՄՆ) սուր միելոլեյկոզ ախտանշվեց: Աղջկա վիճակը կտրուկ վատացավ: Դեկտեմբերի 17-ին բժիշկները հայտնեցին նրա ծնողներին, որ փոքրիկ Դիլեյնին մնացել է ապրելու մի քանի շաբաթ:  

Դեկտեմբերի 20-ին աղջկա ծննդյան օրն էր: Եվ քանի որ Նոր տարին մոտենում է, Դիլեյնի ծնողները դիմեցին Facebook սոցիալական ցանցի օգտագտերերին՝ օգնել նրանց իրականացնելու փոքրիկի ամանորյա երազանքը: Բացի այդ, ընտանիքին որոշեց օգնել «Make-A-Wish Foundation» բարեգործական հիմնադրամը, որը վերջերս օգնել էր լեյկեմիայով հիվանդ տղային իրեն «Batkid» զգալ:  

«Make-A-Wish Foundation»-ը միջազգային բարեգործական հիմնադրամ է, որն օգնում են ի կատար ածել հիվանդ երեխաների երազանքները: Հիմնադրամը ստեղծվել է  1980 թ.-ին, և այս տարիների ընթացքում կատարել է ավելի քան 240.000 երեխայի երազանք: Աշխատանքներին օգնում է ավելի քան 30.000 ուղղաթիռ: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆենիքսում՝ Արիզոնա նահանգ, ԱՄՆ: Այն ունի իր մասնաճյուղերը 35 երկրում:  

Դիլեյնի երազանքներից մեկը հայտնի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ հանդիպելն էր, իսկ մյուսը՝ լսել ամանորյա հիմները: Հիմնադրամի օգնությամբ աղջիկը իր ծննդյան օրը զանգ ստացավ Թեյլոր Սվիֆթից, իսկ մի քանի օր հետո իր պատուհանի տակ հավաքվեցին հազարավոր մարդիկ, որպեսզի նրա համար կատարեին ամանորյա հայտնի երգերը:

delaney brown

Facebook-ի միջոցով աղջկա մասին իմացած կամավորները նրա համար երգում էին մեկ ժամվա ընթացքում: Դիլեյնին լսում էր նրանց իր մահճակալում պառկած: Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը մոտ 10.000 մարդ է մասնակցել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել