Hayeli.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է Հրանտ Բագրատյանը:

Ամենաթանկ նվերը, որ ստացել եք 2013 թվականին:

Կիևում անգլերեն լեզվով հրապարակած Մեգնէկոնոմիկայի գիրքս ճանաչվեց ուսումնական ձեռնարկ Ուկրաինայի բոլոր բուհերում։

 Տարվա հիասթափությունը:

Առնվազն 100 հազար մարդ լքել է Հայաստանը։

2013-ի իրականցված և չիրականացված սպասումը: 2013-ի ամենամեծ հարվածը:

Իրականացված սպասումս նախագահական ընտրություններին մասնակցությունս էր և իմ գաղափարներով մարդկանց հետ կիսվելը։ Սպասում էի, որ իշխող կառավարությունը հրաժարական կտա։ Չեղավ։

 Տարվա ամնենամեծ բլեֆը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը։ 

 2013-ի սենսացիան՝ ըստ Ձեզ:

Վայրկենապես 180 աստիճանով քաղաքականության փոփոխությունը։ Ֆիզիկայում օրենք կա իներցիայի մասին։ Հայաստանի ղեկավարն ապացուցեց, որ այն մեզ չի վերաբերում։ 

Ինչը կուզենայիք ջնջել 2013 թվականից :

Տարեվերջի ցրտերը։ 

Ամենամեծ քաղաքական սուտը:

Որ Հայաստանը սոցիալական պետություն է, որ մեր երկիրն առաջ է գնում։ 

Տարվա ամենահաճելի սուտը:

ՀՀ վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունը։ 

Եթե ունենայիք հնարավարություն, ի՞նչը կուզենայիք և ի՞նչը չէիք ուզենա Ձեզ հետտանել 2014 թվական:

Կուզենայի ջնջել և սկսել նորից։ 

Ձեր Նոր տարվա մաղթանքն ու ցանկությունը:

Ամեն ինչ թեթև տարեք։

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել