Վերջապես Հայաստանում սկսում են շողալ այն լրագրողները, ովքեր Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ են ու նաև իրենց մասնագիտության տերը։ Հպարտանում եմ, որ նման լրագրողներ կան՝ երիտասարդ ու ոգով։ Նրանք են այն լույսը, որով առաջնորվելով՝ զանգվածային լրատվությունը կարող է դուրս գալ արդի լղոզվածությունից ու ճահճացումից։
Նրանց կողքին պարտավոր է կանգել հասարակությունը՝ ճնշելով ու ի ցույց դնելով տգետ, ստախոս, անարժեք ու անսկզբունք արատներով լի հանրության այն հատվածին, որը ծառայում է հակապետական վարչակարգին և օրնիբուն կեղեքում է երկրի հարստությունը, նպաստում արտագաղթին, փորձում դեգրադացնել երիտասարդությանը, հակասահմանադրական ու հակաիրավական արժեքներ տարածում։ 
Դա է գրավականը այդ հատվածին ետ կանգնեցնելու նորանոր հանցագործություններից ու փորձելու նրանց մեջ էլ արթնացնել ՀՀ քաղաքացուն։
Հ.Գ. Բան է փոխվելու ու դա հիանալի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել