Odatv. Էրդողանի որդին փախել է Թուրքիայից, որպեսզի չկալանավորվիPanorama.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, հանրության մեջ չի երևում ավելի քան 2 շաբաթ: Ճիշտ այն ժամանակվանից, երբ Անկարայում և Ստամբուլում իրականացվեց հակակոռուպցիոն խոշոր օպերացիա, որի արդյունքում ձերբակալվեցին նախարարների ու գործարարների որդիներ: Ըստ թուրքական «Օդա թիվի» լրատվական կայքի`վարչապետի որդին փախուստի է դիմել, որպեսզի իրեն էլ չկալանավորեն:

Լրատվամիջոցը հայտնում է, որ իրեն այդ մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորներից մեկը, որի անունը, սակայն չի նշվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել