Ազնվության կոչ... Նրանք, ովքեր որ քար են շպրտում ընդդիմության կողմ, պետք է տղամարդկություն ու ազնվություն ունենան ընդունելու, որ իրենց նպատակների մեջ ամենևին չեն մտնում գործող իշխանություններից ազատվելն ու իրավական Հայաստան ձևավորելը: Նրանց նպատակը ամեն կերպ այդ գործին խոչընդոտելն ու Սերժ Սարգսյանի հանցախմբի անվտանգության ու վերարտադրության երաշխիքներ ապահովելն է: 

Նրանք, ովքեր խոսքով ու գործով իրենց հռչակել են արևմտամետ` հակահյուսիս ազնվություն պետք է ունենան և խոստովանեն, որ նրանց պայքարը ոչ թե ռուսական գաղութացման դեմ է, այլ հանուն արևմտյան գաղութացման, որովհետև բազմիցս է ապացուցվել, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած ինտեգրում հավասարազոր է անկախության կորստի: Ուստի արևմտապետները պետք է ընդունեն, որ նրանց համար վիճելի է ոչ թե ինքնիշխանության կորուստը, այլ ինքնիշխանության կորստի ձևը:

Եվ վերջապես, անհրաժեշտ է որպեսզի բոլորս ազնվություն ունենանք և խոստովանենք, որ ստեղծված իրավիճակում մեղավոր է յուրաքանչյուրս, ինչը ենթադրում է պատասխանատվության գիտակցում և իրավիճակը շտկելուն ուղղված միասնական ջանքեր` մոտ ապագայում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համազգային ընդվզման կազմակերպման ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել