karenFootsport.am-ը գրում է.

Հայազգի 17-ամյա  Կարեն Խաչանովն այս տարի ստիպեց շատ մասնագետների գովեստի խոսքեր չխնայել իր հասցեին: 2013-ի սեպտեմբերին  Խաչանովը դարձավ  մինչև 18 տարեկանների  պատանիների Եվրոպայի չեմպիոն` առավելության հասնելով  բոլոր մրցակիցների, այդ թվում` մրցաշարի 2-րդ և 10-րդ վարկանիշային թենիսիստների նկատմամբ: Եթե այդ մրցաշարում Կարենի հաղթանակն այնքան էլ մեծ աղմուկ  չբարձրացրեց (այնուամենայնիվ, Խաչանովն այդտեղ խաղում էր իր հասակակիցների հետ), ապա ATP- ի մրցաշարում շատերի համար Խաչանովի  քառորդ եզրափակիչ հասնելն իսկական անակնկալ էր: Կարենը 2007 թ.-ից առաջին 17-ամյա թենիսիստն է, ով կարողացավ հասնել այդ փուլին: Ավելի վաղ` այդ տարիքում այդպիսի հաջողության էր հասել  նաև հանրահայտ  դել Պոտրոն, ով Կարենի սիրած թենիսիստն է: Դե իսկ Կրեմլի գավաթի խաղարկությունում Կարենն  առավելության հասավ  թենիսի համաշխարհային դասակարգման ցուցակի թիվ 27-րդ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի և Ալբերտա Ռամոսի նկատմամբ, ով այդ ցուցակի 72-րդ հորիզոնականում է: Դրանից հետո մասնագետները գովասանքի խոսքերով գրոհեցին թենիսիստին: Այժմ երիտասրդ թենիսիստը շատերի ուշադրության կենտրոնում է: Ռուսական հեղինակավոր Спорт-Экспресс-ը հարցազրույց է անցկացրել Կարենի հետ, որն էլ  թարգմանաբար, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք:

-Ընթացիկ առաջնությունը դուք ավարտեցիք  բավականին ուշ` նոյեմբերի 2-րդ կեսին: Հաջողվե՞ց գոնե փոքր-ինչ հանգստանալ:

-Արձակուրդի ժամանակ ոչ մի տեղ չեմ մեկնել: Մոտ մեկ շաբաթ ընտանիքիս հետ հանգստացել եմ Մոսկվայում: Այնուհետև հավաքի մեկնեցի խորվաթական Սպլիտ, որից հետո ուղևորվեցի Թայիլանդ, որտեղ էլ այժմ գտնվում եմ:

-Ստացվում է, որ թենիսին չհասցրեցի՞ք առանձնապես կարոտել:

- Ոչ, ինչո՞ւ: Առանց դրա չի լինի: Միաժամանակ հասկանում եմ, որ ինձ համար կարևոր է նաև գոնե փոքր-ինչ հանգստանալ:

-Սպլիտում ավելի շատ ֆիզպատրասվածությա՞մբ էիք զբաղված:

-Իհարկե, հիմնական ուշադրությունը դարձվում էր ֆիզպատրաստությանը,  չնայած` այնտեղ էլ էի թենիս խաղում: ճիշտ է, օրական միայն մեկ անգամ: Իսկ այստեղ` Թայլանդում, ավելի շատ եմ զբաղվում թենիսով:

-Ո՞վ էր այդ հավաքի նախաձեռնողը:

- Իմ հորեղբայրը ծանոթ է  Միխայիլ Յուժնիի մարզիչ Բորիս Սոբկինի հետ, վերջինս էլ զանգահարեց և ինձ հրավիրեց:

-Առաջի՞ն անգամ եք նման ընկերակցությամբ հավաք անցկացնում:

-Այո: Պետք է ասեմ, որ միասին լինելով Յուժնիի, ուկրաինացի Սերգեյ Ստախովսկու և մյուս տղաների հետ, դա ինձ համար մեծ փորձ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել