Նախորդ անգամ ձեր դատին հանձնեցին Դանիել Դել Օրֆանոյի յուրահատուկ կտավները, որոնց ինքնատիպությունը ընդգծում էր կարմիր անձրևանոցը, որը կարծես խորհրդանշում էր հիշողություններն ու ապրումները: Այսօր ներկայացնում ենք մի նկարչի, ում աշխատանքները էականորեն տարբերվում են նախորդ անգամ ներկայացված նկարչի ստեղծագործություններից: Ակժանա Ադբալիևան ծնվել Ղազախստանում, սովորել է Ալմաթիի արվեստի ազգային ակադեմիայում, իսկ մագիստրոսի ու դոկտորական աստիճանները ստացել Ստամբուլի համալսարանում: Նրա աշխատանքները ցուցադրվում  են աշխարհի տարբեր ցուցասրահներում` Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլն: 

 Ադբալիևան ունի գույները ընտրելու և համադրելու հրաշալի տեխնիկա ու նուրբ երևակայություն, որն էլ արտահայտում է իր կտավներում: © Akzhana Abdalieva

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել