Приметы и суеверия на Новый год-2014Գլխավոր պայմանն է չափսոսել անցնող տարվա համար, հիշել միայն լավը և տոնական սեղանի շուրջ չխոսել վատ բաների մասին:

Մինչև Նոր տարի պետք է ներողություն խնդրել նրանցից, ում նեղացրել եք և հարթել բոլոր կոնֆլիկտները. չէ՞ որ չի կարելի Նոր տարին ծանր սրտով սկսել:

Տոներից առաջ պետք է անպայման ազատվել անպետք իրերից` այդպիսով ազատելով տունը բացասական էներգետիկայից:

Բացի այդ, պետք է դիմավորել Նոր տարին մաքուր տանը: Պետք է լվանալ պատուհանները, հատակը, մաքրել հայելիները: Նույնը վերաբերում է և տոնական սեղանի սպասքին` այն պետք է փայլի:

Ոչ մի դեպքում չի կարելի վիճել Ամանորի նախօրեին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ողջ տարին անցկացնեք վեճերի մեջ:

Ըստ ավանդույթի` Նոր տարին պետք է դիմավորել նոր հագուստով: Անգամ եթե ձեր զգեստը նոր չէ, թող նոր լինի ներքնազգեստը կամ աքսեսուարը:

Տոնական սեղանը պետք է առատ լինի, որպեսզի տարին անցկացնեք լիության մեջ: Սեղանին պարտադիր պետք է գարի լինի` ձիու սիրելի ուտելիքը: Ինչպես նաև մրգեր և ընկուզեղեն` ի նշան լիության:

Ցանկալի չէ Նոր տարվա շեմին պարտքով փող վերցնել, քանի որ դա նշանակում է, որ ողջ տարին անց կկացնեք պարտքերի մեջ:

Պետք չի մարդկանց պարտքով տալ նաև ձեր իրերը, ինչպես նաև կրակի հետ կապված որևէ բան, օրինակ կրակայրիչ:

Նոր տարվա նախաշեմին ձեր սեղանին պետք է ինչ-որ թալիսման լինի` ձիու փայտե արձանիկ կամ սմբակ:

Նոր տարվա առաջին րոպեին պետք է երազանք պահել, այն գրել անձեռոցիկի վրա, այրել և մարել շամպայնի բաժակի մեջ. այդպես այն անպայման կիրականանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել