Վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ վարվեին ոչ թե ձեզ, այլ ձեր երեխաների հետ. ի վերջո, ձեր արարքների համար միշտ չի, որ դուք եք պատասխան տալիս...
Անկեղծ եղեք, առաջին հերթին, ինքներդ ձեզ հետ, արեք այն, ինչ սրտանց ուզում եք, այլ ոչ թե այն, ինչ ձեզանից սպասում են....
Սրտից ավելի մի գերադասեք ուղեղը. ուղեղը եռաչափ է տեսնում, իսկ սիրտը մի քանի քայլ առաջ է. այն միշտ հուշում է այն մարդկանց կամ երևույթների մասին, որոնք կարևոր են եղել նույնիսկ ձեր` այս կյանք գալուց առաջ, կամ այստեղից գնալուց հետո...
Երբ զգում եք, որ ինչ-որ բան մարում է, արհեստականորեն մի ձգեք, փակվելուց մի ողբացեք, որովհետև առաջիկայում ավելի լավն է բացվելու ....
Եթե կա ինչ-որ բան, որին ես վստահում եմ անվերապահորեն, դա այս կյանքն է. այն միշտ շատ ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է պետք. մի խանգարեք նրան իրականացնել լավագույնը...բոլորին կարող եք խաբել, նույնիսկ ինքներդ ձեզ, բայց այս կյանքին` երբեք. բացառվում է...
Երբեք ձեզ մի գերադասեք ուրիշից. ավելի լավ է լինել լավ հավաքարար, քան վատ, ասենք, հաղորդավար:
Ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, որ կյանքն ուղարկել է ձեզ. եթե վեց միլիարդից հենց այդ մի քանիսին եք հանդիպել, հավատացեք, որ պատահական չէ...
Եթե ձեզ ցավեցնում են, ներեք` առանց տատանվելու. չի բացառվում, որ նախորդ կյանքում դուք եք ցավեցրել. սա հիանալի հնարավորություն է սեփական սխալն ընդունելու և այդ մեղքից մաքրվելու համար...
Երբեք մի զլացեք մարդկանց ասել ձեր զգացմունքների մասին. երբեք չես իմանա, թե վաղն իր հետ ինչ կբերի
Այս կյանքի միակ իմաստը և արդարացման միակ միջոցը Սերն է. այլ իմաստ փնտրելով` կհայտնվեք մոլորության մեջ...
Ու եթե հենց դուք չալարեցիք ու այսքանը կարդացիք, դա էլ պատահական չի. դուք ունեիք այս խոսքերի կարիքը... կամ դեռ կունենաք :Ճ

սիրով` Լ. Բ
շարունակելի
դը բուդետ գոդ լյուբվի ի ռադըսծի   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել