2013թ.-ին գիտության ոլորտում բավականին հետաքրքիր ու ինտրիգային հայտնագործություններ են տեղի ունեցել: Այս հոդվածում առանձնացրել ենք դրանցից միայն մի քանի ամենահետաքրքիրը:

 1  Տիեզերքը գնալով խտանում է:

The artists concept depicts Kepler-62f, a super-Earth-size planet in the habitable zone of a star smaller and cooler than the sun, located about 1,200 light-years from Earth in the constellation Lyra.

Մարկ Տվենը ներդրողներին ժամանակին այսպիսի խորհուրդ էր տալիս. «Հողատարածք գնեք` դրանից այլևս չեն ստեղծի»: Այդ ժամանակ Տվենը դեռևս չգիտեր տիեզերական հետազոտությունների ու այլ մոլորակների մասին, որոնք կային արեգակնային համակարգից դուրս: 

Գիտնականներն այս տարի եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին համաստեղությունում ավելի քան 100 միլիարդ մոլորակ կա, որ պտտվում են աստղերի շուրջ: Ահա և ձեզ անսպառ ներդրումային հողատարածքներ: Իհարկե, այս մոլորակներից ոչ բոլորը կարող են լինել այն տեղը, որտեղ կցանկայիք ապրել: NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի ու տիեզերական հետազոտությունների գործակալությունը) գիտնականների թիմի նոյեմբերին անցկացված հետազոտությունների համաձայն՝ յուրաքանչյուր հինգ աստղերից մեկը կարող է ունենալ Երկրի չափ մեծ արբանյակներ, որոնց շրջապտույտի սահմաններում կյանքի համար հնարավոր է բարենպաստ պայմաններ լինեն:

 2  Մարդկային էմբրիոնային սաղմի կլոնավորումը: Էմբրիոնային  ցողունային բջիջ


Ավելի քան տասնամյակներ առաջ սաղմի կլոնավորման երկար ու բազմաթիվ փորձերից հետո, այս տարի Օրեգոնի առողջապահության ու գիտությունների համալսարանի գիտնականները հայտարարեցին, որ նրանց հաջողվել է մարդկային էմբրիոններ կլոնավորել՝ դրանցից առանձնացնելով ցողունային բջիջներ: Նրանց նաև հաջողվել է մաշկային ու սրտի բջիջներ աճեցնել, որն առաջին քայլն էր նրանց հաջողությունները հետագայում արդյունավետությամբ փոխպատվաստման ոլորտում օգտագործելու համար:

Պետք է նշել, որ թիմի էմբրիոնի կլոնավորման գորընթացում նաև կոֆեին են օգտագործել: Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք առանց մարդկային էմբրիոնների ստեղծված կամ աճեցված ցողունային բջիջները հնարավո՞ր է օգտագործել բժշկության մեջ, թե ոչ:

 3  «Voyager» տիեզերական հետազոտակաան սարքը հասել ու անցել է արեգակնային համակարգի սահմաններից դուրս


Տարվա ամենանշանակալից հայտարարություններից մեկն էր այն, որ տիեզերական հետազոտական «Voyager» սարքը դուրս է բերվել արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դա իրականում տեղի է ունեցել դեռ 2012թ.-ին, սակայն միայն այս տարի է հստակ հաստատվել փաստը:
Հետազոտական նախագծի հեղինակը` Այոլայի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Գարնեթը, նշել է, թե մարդու կողմից պատրաստված սարքը արեգակնային համակարգից դուրս ուղարկելը մեծ կարևորություն ունեցող իրադարձություն է: Նշենք, որ «Voyager» սարքը տիեզերք է բաց թողնվել դեռ 1977թ.-ից, սակայն սարքի այս վերջին առաքելությունը՝ արեգակնային համակարգից դուրս գալը, թերևս ամենանշանակալիցն է: Դե իսկ «Voyager 2» սարքը շուտով բաց կթողնվի արեգակնային համակարգից դուրս, ինչպես որ վերջին «Voyager 1»-ը նախորդ տարի (տես առաջին կետը):

 4  Մարսի լիճում հնարավոր է՝ միլիարդավոր տարիներ առաջ կյանք է եղել

NASA’s Curiosity rover lands in a Martian crater on Mars.

NASA-ի Քյուրիոսիթի հետազոտական սարքը շարունակում է պատմական հետազոտությոուններ անցկացնել: 2013թ.-ին Կարմիր Մոլորակի վրա հայտնաբերվեցին անհետացած լճի հետքեր, որտեղ, ըստ ենթադրությունների, հնարավոր է ավելի քան 3 միլիարդ տարի առաջ կյանք է եղել: Այս հայտնագործությունը կարծես արդարացում լիներ NASA-ի համար, որն արդեն երկար ժամանակ փորձում է կյանքի հետքեր գտնել Մարսի վրա: 5 միլիարդ արժողություն ունեցող այս հետազոտական սարքը շուտով պատրաստվում է Գեյլ խառնարանի հենց կենտրոնում (որտեղից այն առաջին անգամ բաց էր թողնվել Մարսի վրա) Շարփ լեռան ուսումնասիրություններ անցկացնել:

 5  Մատանիների տիրակալը կարող է ավելի շատ վավերագրական պատմություն լինել, քան գեղարվեստական

A new hominid skull.

Վերջերս հայտնաբերված մարդկային հինավորց ոսկորներն ու կմախքները փոխում են մեր ունեցած պատկերացումները մարդու ծագման մասին:
Վրաստանի տարածքում Դմանիսիի պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են կմախք, որը սկզբում կարծել են, թե նախնադարյան մարդու է պատկանել, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն իրականում Հոմո Էրեկտուս տեսակին է պատկանել: Հայտնաբերված ոսկորները մոտ 1.8 միլիոն տարվա հնություն ունեցող բրածո է, որի առանձնահատկությունները նախնադարյան մարդու ու  ավելի ժամանակակից մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների միաձուլում է կարծես:

Իսկ այն, ինչ հայտնաբերվեց իսպանական քարանձավում, նման էր նեանդերթալյան մարդու ոսկորների, ԴՆԹ հետազոտությունները ցույց տվեցին, որ իրականում դենիսովյան մարդու  է պատակնել: Ի դեպ, գտնված բրածոյի ԴՆԹ-ն համարվում է երբևէ հայտնաբերված ամենահին ԴՆԹ-ն:

Իսկ դրանից առաջ` 2008թ.-ին էր, երբ Սիբիրի Դենիսովյան քարանձավում հայտնաբերվել էին դենիսովյան մարդու առաջին բրածոները, ոտեղից նաև նեանդերթալյան կնոջ 140,000 տարվա հնություն ունեցող ոսկորեր են հայտնաբերվել:

Այս հայտնագործութթյունները ենթադրում են, որ նախնադարյան մարդիկ հոմո էրեկտուսից են առաջացել: Այնպես որ, մեր գեներում իրականում այլ տեսակների գեներ գոյություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել