Եթե 4 խմբակցությունները դիմեն Սահմանադրական դատարան, ապա դրանով էլ ավելի վատ բան կստացվի: Փաստորեն, այդ որոշումը կլեգիտիմացվի վերջնականապես, և ապագայում այն բողոքարկելը անհնարին կդառնա, որովհետև պարզ է, թե ինչ է որոշելու Սահմանադրական դատարանը: Ավելի լավ է չդիմեն, դա թողնեն հետագային, երբ քաղաքական իրավիճակը փոխվի և հնարավորություն լինի մեկ այլ որոշում ակնկալել: Եթե, այնուամենայնիվ, դիմեն Սահմանադրական դատարան, ապա դա կնշանակի, որ Սերժի խաղն են խաղում, դրանից բխող եզրակացություններով, հետևանքներով և…պատասխանատվությամբ: Իսկ վիճարկել քվեարկության անօրինականությունը առնվազն հիմարություն է, քանի որ հանրապետականները կարող են ցանկացած պահ և՛ քվորում ապահովել, և՛ համապատասխան ձայներ հավաքել: Սա քաղաքական գործընթացի իմիտացիա է, հերթական քաղաքական սերիալը: Լուծումը միմիայն քաղաքական գործընթացն է, այլ ոչ թե դատական պրոցեսը, որն օրինականացնում է այդ որոշումը, ինչպես օրինականացվել են նախորդ բոլոր ընտրությունները: Իսկ թե որն է այդ իմիտացիայի նպատակը, դա մի այլ և շատ հետաքրքիր քննարկման թեմա կարող է դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել