Քանի որ 2013թ. դեկտեմբերի 23 -ին հաստատվեց, որ Հայաստանի իշխանություններին որևէ բան պարտադրելը Ռուսաստանի համար արդեն նույնիսկ տեխնիկայի հարց էլ չէ, այլ միայն՝ մտքով անցնելու, ապա ենթադրաբար հաջորդ քայլը պետք է լինի ՀՀ նախագահին հարկադրել Հայաստանում հատուկ ընդունելություն կազմակերպել ռուս ազգայնականներից նրանց համար, ովքեր Ռուսաստանում ընտրաբար զբաղված են հայերին սպանելով: Հենց հիմա Արզամասում և Սոչիում այդ գործը թափ է հավաքում և ճիշտ ժամանակն է նրանց խրախուսել: Պետք է ենթադրել, որ Գալուստ Սահկայանը հատուկ ելույթ կպատրաստի այդ առթիվ՝ Հայաստանի հանրությանը բացատրելով, որ ռուս ազգայնականների մասնավոր հայասպան մասնագիտացված գործողությունների արդյունքում ռուսական հանրային դաժանությունը լիցքաթափվում է՝ բարենպաստ միջավայր ապահովելով հայ բիզնեսմենների համար, և մենք պետք է երախտապարտ լինենք այդ ՛՛հանրային սանիտարներին՛՛, ովքեր, նվազեցնելով ռուսաստանյան տրասֆերտներով ապրող հայաստանյան հասարակության հնարավորությունները, հակադարձ համեմատականով նպաստով են ՛՛հայ գործարարներին՛՛... Ռուսական ռասիսիտների մեծարման այդ սեղանին Շմայսն էլ /ներողություն, Առաքել Մովսիսյանը. ինչ էլ անուն ունի՝ էլ Առաքյալ, էլ Մովսես, առաքելությունն էլ հավանաբար պրակտիկ մովսեսականությունն է/ ենթադրաբար կկրկինի 2013թ. դեկտեմբերի 23 -ին իր խիստ հաջողված խրոխտ ճառը. «Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ, որ հելած ըլնի, ուրեմն մերն անբարոյական ա եղել, որ մեր նմաններին դավաճան ա անվանում: Ով ուզում ա ըլնի էս երկրում…Ես իմ մասին եմ խոսում, որովհետև իրանք լավ գիտեն մենք ինչ անցյալ ունենք, ինչ ենք արել էս երկրի համար…: Մենք էս ազգի համար էնքան արած ունենք, վագոնով արուն ենք թափել մեր ընգերների փոխարեն ու էսօր մենք ապրում ենք և նաև ինչով կարողանում ենք, հասնում ենք մեր ընգերներին, ողջ մնացածներին… Պայքարել ենք և էլի ենք պայքարում, էլի կպայքարենք: Բայց էդ խոսողները երբեք չեն պայքարի, մնում ա ճակատներին գրեն՝ թուրք ու ման գան, էդ ա, մենք ռուսից էն յան ճանապարհ չունենք էթալու…»: Ռուս ռասիստները, բնականաբար, կազդվեն ճոխ սեղանի շուրջ խմած օղու բաժակների քանակությունից և հայ պատգամավորի՝ «ռուսից էն յան ճանապարհ չունենք էթալու…» հավաստիացումից, և քանի որ իրենք «հայից էն յան էթալու ճանապարհ…» շատ ունեն, «ընգերների փոխարեն վագոնով արուն թափած» Շմայսին /ներողություն, մովսիսականության առաքյալին/ գուցե առաջարկեն միացնել իրենց ջանքերը... Գալուստ Սահակյանն էլ ասուլիս կտա՝ ՛՛թիրախների՛՛ անցյալի մերկ սնանկությունը հիշեցնելով հայաստանյան հանրությանը... ճիշտ ժաանակն է հավատարմության հրապարակային հավաստիացումներում ՛՛նեխած լիբերալների՛՛, ՛՛նացիոնալիստ - տորցկիստ թափթփուկների՛՛, ՛՛կեղտոտ օպորտունիստների՛՛, ՛՛անարխիստ թափթփուկների՛՛, ՛՛Մաքսային միության չարանենգ թշնամիների՛՛ ժանրը վերականգնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել