Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, արձագանքելով Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ականները դավաճաններ են, հայտարարել է. «Ինձ դավաճան անվանողը մոր փորից դեռ չի հելել, բայց եթե կա տենց մեկը, ուրեմն մոր փորից անբարոյական է դուրս եկել»:
Իսկ քարտերը վերցնելու պահով ասել է, թե կռիսի պես եկել-գողացել է, իսկ երբ լրագրողը ակնարկել է, թե ՀՀԿ-ական Բուռնաշն էլ ընդդիմադիրների քարտերն է վերցրել, Շմայսն իրեն չի կորցրել ու ասել է, թե Բուռնաշը պատգամավորների դեմից է վերցրել, ոչ թե գաղտնագողի:
Հարկ եմ համարում այս պիղծ սրիկայի կեղտոտ բերանից ելնող գաղջին արձագանքել.
Շմա՛յս, այ կիսագրագետ թալանչի սրիկա, ով իրեն ազատամարտիկ է հորջորջում, դո՛ւ, որ ավելի վատն ես, քան թուրքը, որովհետև կեղեքում ես ժողովրդին՝ ինքդ լինելով էդ ժողովրդից, դո՛ւ, որ պարբերաբար քեզ թույլ ես տալիս ամենալկտի արտահայտությունները կնոջ հասցեին, դո՛ւ, որ քեզ դրել ես թուրն աջ ու ձախ կտրող տղու տեղ... Շմա՛յս, դու ոչ միայն դավաճան ես, դու լաչառ ու անբարոյական կնոջ պես ես քեզ պահում ու իմացիր Շմա՛յս, անբարոյական է այն մոր փորից դուրս եկածը, ով քեզ ու քո նմաններին է բարոյական համարում: Ոչինչ, քիչ է մնացել ձեզ, դեռ հատիկ առ հատիկ պատասխանատվոււթյան եք կոչվելու՝ եթե ոչ այս աշխարհում, ապա այն... բայց հավանաբար երկուսում էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել