Լրջացանք:
Այսպիսով, դարի խայտառակ պայմանագիրը, որով մոնստր-Գազպրոմը «նարոդնոյո դոստոյանիյե» է դաձնում «ՀայՌուսգազարդ»-ը, կատարվեց:
Ժողովուրդը, բոլորս ընդվզեցնք դրա դեմ: Ծառս եղանք:
Լրագրողները արժանապատվորեն ֆլեշ-մոբ արեցին:
Եղածը` եղավ:
Հիմա:
Սերժ Սարգսյանը գնում է երեկոյան Մոսկվա:
Վաղը այնտեղ մեր Մաքսային միության «քարտեզը», եվրասիական հարցեր են նայվելու:
Ուշադրություն դարձրեք մեկ կարեւոր նյուանսի վրա:
Ձեռքով քվերակության: Հաշվիչ հանձնաժողովի անդամների բացակայության:
Գումարած` այդ առիթով չորս խմբակցությունների` ՍԴ դիմելու ստույգ որոշման վրա:
Ծիծաղելի կլինի, որ ասենք, ՍԴ-ն ու յուր Գագիկ Հարությունյանը մեկ էլ ու որոշում կայացնեն, թե քվերակությունն իսկապես նանո չէ, այլ` նախնադար՝ ձեռքով է իրակացված, տարեք, նորը բերեք:
Ու այդ ֆոնին, չմոռանանք՝ Սերժ Սարգսյանը բանակցում է ՀՀ-ի` ՄՄ-ի ճանապարհային քարտեզի շուրջ:
Լուֆտ է թողնվում: Հենց նույն` Գ. Հարությունյանի համար: Հարկավոր զիջումներ կորզելու համար:
Հ.Գ. Կարող է հենց դրա համար էլ ձեռքով քվերակվեց:
Որ եթե ոչ հիմա, հետո կրկին դիմվի ՍԴ` պայմանգիրը վերանայելու համար:
Մտածենք:
Դուք էլ, իշխանություննե՛ր:
Գոնե հետին թվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել